Սուրբ Աստվածածին վանք (Նորաշեն, Ջուղայի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորաշենի Սուրբ Աստվածածին վանք
Սուրբ Աստվածածին վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՔառամույթ եռանավ բազիլիկա
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՋուղայի շրջան
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՀասցեՆորաշեն գյուղի կենտրոնական մասում
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-13-րդ դարեր
Կառուցման ավարտ13-րդ դար
ՇինանյութՍրբատաշ բազալտով և կարմրերանգ տուֆով

Սուրբ Աստվածածին վանք, հայկական առաքելական ավերված վանական համալիր ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի Նորաշեն գյուղի կենտրոնական մասում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում։ Սուրբ Աստվածածին վանքը կառուցվել էր մինչև 12-13-րդ դարերը։ Վերանորոգվել էր 16-17-րդ դարերում։

Եկեղեցու հարավային մուտքի բարավորի շինարարական արձանագրության համաձայն, եկեղեցին վերանորոգվել էր 1572 թվականին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցված էր սրբատաշ բազալտով և կարմրերանգ տուֆով։ Քառամույթ եռանավ բազիլիկայի հորինվածք, կազմված էր ընդարձակ աբսիդից, զույգ ավանդատներից ու դահլիճից։ Ուներ երկու մուտք՝ հարավային ու արևմտյան ճակատներում։ Դահլիճի չորս մույթերի և հանդիպակաց որմերի որմնամույթերի վրա նստած կամարները կրում էին եկեղեցու երկթեք ծածկը։

Հուշարձանը ներքուստ բարձր էր և լուսավոր։ Աբսիդը և ավանդատները լուսավորվում էին արևելյան որմերի մեկական, իսկ դահլիճը ընդերկայնական առանցքի և արևմտյան ճակատի երեքական լուսամուտներով։ Արևմտյան ճակատում կողային նավերի լուսամուտների բացվածքները նեղ էին և ունեն կլոր պսակներ։ Միջին նավի, ինչպես նաև եկեղեցու հյուսիսային. ու հարավային որմերի երեքական լուսամուտներն ուղղանկյուն էին և ունեին բավական լայն բացվածքներ։

Վերանորոգումների ընթացքում եկեղեցու արտաքին որմերում, մուտքերի բարավորների վերին մասերում տեղադրվել էին մի քանի վիմագիր խաչքարեր։

Գավիթ-սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավիթը կցված էր եկեղեցու արևմտյան ճակատին և նրա ընդլայնական երկարությունից մի քիչ փոքր էր։ Կառուցման ժամանակի և նորոգումների մասին տեղեկություններ չկան։ Այն չորս մույթերի հորինվածքով գավիթ-սրահ է, որը կառուցված էր եկեղեցու կարմրերանգ սրբատաշ քարերով և ներդաշնակ էր նրա հետ։ Գավիթ-սրահը կառուցվել է 1572 թվականին՝ եկեղեցու վերանորոգման ժամանակ։

Գավիթ-սրահի ինչպես արևմտյան ճակատը, այնպես էլ հյուսիսային ու հարավային ճակատները կամարակապ բացվածքներ էին։ Շինության չորս հաստահեղույս մույթերի թաղակիր կամարները նստած էին եկեղեցու արևմտյան ճակատին կցված մույթերի վյրա։ Նորաշենի սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթ-սրահի մույթերի արևմտյան ճակատներում, կամարների ուղղությամբ, տեղագրված էին Աստվածամոր և չորս ավետարանիչների բարձրաքանդակները։

Գավթի հյուսիսային մույթի արևմտյան ճակատի ձևավոր որմնախորշի մեջ պսակային մասում քանդակված էր մի բարձրաքանդակ խաչ, որից ներքև Մաթևոս ավետարանիչի բարձրաքանդակն էր։

Պարիսպ և այլ շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու արևմտյան և հարավային կողմերում կառուցված էին եղել վանքապատկան շինություններ ու խցեր։ Եկեղեցու արևելյան կողմում գտնվում էին վանքի աղբյուրի և այլ շինություններ։ Աղբյուրը եղել է վանքի պարսպից ներս և ունեցել էր թաղակապ ծածկ ու երկու ավազան։

Զանգակատուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին նավի կենտրոնում կանգնեցված էր չորս ոչ բարձր, կլոր մույթերով զանգակատունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այվազյան Արգամ, «Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ», Երևան, 1981.
  • Այվազյան, Արգամ (1980) Նորաշենի ճարտարապետական հուշարձանները. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 8 . pp. 110–115. ISSN 0320-8117

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]