Սուրբ Աստվածածին վանք (Բիստ)
Սուրբ Աստվածածին վանք Սուրբ Ստեփանոս վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Վանական համալիր |
Երկիր | {{Դրոշավորում/Ադրբեջանի Հանրապետություն
| Դրոշավորում/դրոշավորում | variant = | չափ = }} |
Տեղագրություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Բիստ գյուղի կենտրոնական հատվածում |
Տարածաշրջան | Վասպուրական |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | ոչնչացված |
Ժառանգության կարգավիճակ | կործանված |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | անհայտ |
Ճարտարագետ | անհայտ |
Հիմնադիր | անհայտ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
Կառուցման ավարտ | 13-րդ դար, վերանորոգվել է 1697 և 1877 թվականներին |
Շինանյութ | սրբատաշ և կարմրագույն տուֆ |
Սուրբ Աստվածածին վանք (հայտնի էր նաև Սուրբ Ստեփանոս վանք անունով), հայկական առաքելական ավերված վանական համալիր ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Բիստ գյուղի կենտրոնական հատվածում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանական համալիրը կառուցված էր 12-րդ դարում պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Բիստ գյուղի կենտրոնական հատվածում, արևելյան հատվածի բարձրադիր վայրում։
18-րդ դարում Աբրահամ կաթողիկոս Կրետացին այցելելով Բիստ եկեղեցին որակավորել է որպես
![]() |
«պատուական մեծ եկեղեցի[2]» | ![]() |
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանական համալիրը կազմված էր եկեղեցուց, գավթից, պարսպից և վանքապատկան այլ շինություններից, որոնք արդեն 20-րդ դարի կեսերից ավերված էին։
Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Աստվածածին վանքի եկեղեցին կառուցված էր կարմրերանգ (տուֆ) սրբատաշ քարերից և բազալտից։ Ուղղանկյուն հատակագծով այդ եկեղեցին մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկա էր, հնգանիստ աբսիդով, երկհարկանի զույգ ավանդատներով և ծածկված էր երկթեք տանիքով։ Ներքուստ և արտաքուստ զուրկ էր հարդարանքից։
Եկեղեցու միակ մուտքը գտնվում էր արևմտյան ճակատում, որի ուղղանկյուն բացվածքը երիզված էր բարձր և քանդակազարդ կամարով։ Բարավորից վերև ագուցվաժ էր 17-րդ դարի խաչքար։
Սուրբ Աստվածածին վանքի եկեղեցու բարձր և ընդարձակ սրահը չորս խաչաձև կտրվածքով հաստահեղույս (1,57 մ) մույթերով և կամարաշարով բաժանված էր երկու փոքր և մեկ մեծ նավի։ Սրահը ուներ 15,64 մ լայնություն և 22,5 մ երկարություն, միջին նավի թաղի լայնությունը կազմում է 7 մ, իսկ կամարների թռիչքը երկայնական ուղղությամբ 7,60 մ։ Եկեղեցու սրահի որմերում կան բավական լայն բացվածքներով 14 որմնախորշեր։ Ծածկում՝ մեծ նավի թաղի մեջ, բացված է շրջանաձև երդիկ, որի վրա ժամանակին կառուցված էր եղել զանգակատան ռոտոնդան։
Բեմի աբսիդը, որն ուներ յոթանիստ կազմություն։ Ընդարձակ և բարձր աբսիդի բոլոր նիստերում արված էին լայն բացվածքներով խորշեր։ Միջին խորշի վերևում կար պատուհան, որը և լուսավորում էր աբսիդը[3]։
Եկեղեցու բեմը իր երկու կողմերում ուներ համարյա քառակուսի հատակագծերով երկհարկանի ավանդատներ, որոնց առաջին հարկերի որմնախորշերը ևս ունեին լայն ու բարձր բացվածքներ և լուսավորվում են արևելյան որմի պատուհաններով։ Եկեղեցու աբսիդի և ավանդատների, ինչպես նաև նավերի թաղերի միջև, ծածկի տակ թողնված էին թունելանման թաքստոցներ, որոնք միջանցքների պես ձգվում էին կառույցի երկարությամբ՝ արևելք-արևմուտք։ Թաքստոցների մուտքերը բացված էին առաջին հարկի ավանդատների որմերում։ Հյուսիսային ավանդատան թաքստոցների մուտքը բացված էր նրա առաջին հարկի հարավային որմի հարավ-արևելյան անկյունային որմնախորշում, իսկ հարավային ավանդատանը՝ հյուսիս-արևելյան անկյունային որմնախորշում, որոնք փակվել էին սալերով և միանգամայն աննկատ դարձրել թաքստոցների մուտքերը։ Այդ մուտքերից քարե աստիճաններով նախ բարձրանում էին ավանդատների երկրորդ հարկերի անմիջապես ետին մասերում հյուսիս-հարավ առանցքով կառուցված 3,30 մ x 1,60 մ թաքստոց-սենյակները, որոնք օդ ու լուսավորություն էին ստանում արևերյան որմում քողարկված և արտաքինից աստղաձև փոքրիկ լուսամուտներից։ Այնուհետև այդ սենյակ-թաքստոցներից բարձրանում էին աբսիդի ծածկի ուղղությամբ և թունելանման միզանցքներով մտնում սրահի ծածկի տակ թողնված թաքստոցները։
Գավիթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գավիթը կցված էր եկեղեցուն հարավից։ Գավիթը հատակագծում ուղղանկյունի էր, կառուցված էր սրբատաշ բազալտից և տեղական կարմիր քարից։ Նրա հարավային ճակատը իրենից ներկայացնում է երեք բացվածքներով կամարաշար։ Գավթի և եկեղեցու պատերի շարվածքի կոնստրուկտիվ կապերի առկայությունը թռւյլ էր տալիս եզրակացնելու, որ գավիթը կառուցվել էր եկեղեցու վերանորոգման հետ միաժամանակ (1687 թվական)։
Պարիսպ և այլ շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու արևմտյան և հարավային կողմերում կառուցված էին եղել վանքապատկան շինություններն ու խցերը։ Վանքապատկան տարածքը շրջապատված էր պարսպով։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այվազյան, Արգամ, «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակներն», Երևան, 1987 թվական, էջ 47-48
- Այվազյան, Ա. (1978) Գողթն գավառի Բիստ ավանի ճարտարապետական հուշարձանները. Պատմա-բանասիրական հանդես, № 1 . pp. 283–289