Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շահումյան, Մառնեուլ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Վրաստան |
Տարածաշրջան | Քվեմո Քարթլիի մարզ |
Հասցե | Շահումյան, Մառնեուլի շրջան |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Թեմ | Վիրահայոց թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Ներկա վիճակ | Գործող |
Կառուցման սկիզբ | 1844 թ. |
Հիմնադրված | Միջնադար |
Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանի Շահումյան (նախկին Շուլավեր) քաղաքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1750-ական թվականների վերջերից սկսած Շուլավերում գարդմանահայերի վերաբնակեցումից հետո վերջինները սկզբնական շրջանում իրենց կրոնական պահանջմունքները բավարարելու նպատակով սկսեցին օգտագործել բլրի գագաթին գտնվող Սուրբ Մարիամ կիսավեր եկեղեցին[1]։
Որոշ ժամանակ անց նորաբնակները սկսում են եկեղեցաշինության աշխատանքները։ Նախատեսված էր նոր եկեղեցին կառուցել միջնադարում կառուցված գրեթե ավերված հին համանուն եկեղեցու տեղում[1][2][3]։
Հայտնի է, որ 1841 թվականին պատրաստված էին եկեղեցու նախագծային փաստաթղթերն ու շինանյութը[4][5]։
Արդեն 1844 թվականին Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի և Իմերեթիայի թեմի առաջնորդ Սարգիս Ջալալյանցի գլխավորությամբ կատարվեց եկեղեցու հիմնօրհնեքը։ Ստույգ հայտնի չէ, թե երբ է ավարտվելեկեղեցու շինարարությունը, բայց դեռևս 1850 թվականին այն շարունակվում էր[4][5]։
1861 թվականին եկեղեցու հոգևորական Պողոս ավագ քահանա Սահակյանցի՝ հոգևոր իշխանությանն ուղղված նամակից պարզ է դառնում, որ եկեղեցին վաղուց արդեն կառուցված էր[4][6][7][8]։
Հայտնի է, որ 1864 թվականին ավարտվել են եկեղեցում կատարվող վերանորոգման աշխատանքներ, ինչի մասին վկայում է եկեղեցու բարավորին պահպանված արձանագրությունը[4]։
Սուրբ Աստվածածին եկեղեցին որպես կրոնական կառույց գործել է մինչև 1920-ական թվականները։ Խորհրդային իշխանությունների կողմից փակվելուց հետո այն օգտագործվել է որպես պահեստ՝ այդ կարգավիճակում մնալով գրեթե մինչև ԽՍՀՄ փլուզումը։ 1989-1990 թվականներին շուլավերցիները նախաձեռնեցին եկեղեցին վերանորոգելու գործը[4][9]։ 1998 թվականի հունիսի 10-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանը սարկավագ Վահան Ասլամազյանին նշանակեց Սուրբ Աստվածածին եկեղեցում ծառայող[4][9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 34։
- ↑ Ջալալեանց Սարգիս արքեպիսկոպոս, Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, հատոր Բ, Տփղիս, 1858 թ., էջ 79։
- ↑ Ջալալեանց Սարգիս արքեպիսկոպոս, Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, հատոր Բ, Տփղիս, 1858 թ., էջ 80։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Սանդուխտ Ասլանյան, Սամվել Կարապետյան, «Շուլավեր» Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, Երևան 2002թ., էջ 35։
- ↑ 5,0 5,1 ՀՀՊՊԿԱ, Ֆ. 56, ց. 1, գ 1055, թ. 1:
- ↑ ՀՀՊՊԿԱ, Ֆ. 56, ց. 1, գ 2288, թ. 15:
- ↑ ՀՀՊՊԿԱ, Ֆ. 56, ց. 1, գ 4286, թ. 3:
- ↑ ՀՀՊՊԿԱ, Ֆ. 56, ց. 1, գ 4286, թ. 4:
- ↑ 9,0 9,1 «Վրաստան», 1998թ., թիվ 81-82, 10 հոկտեմբերի, էջ 8։