Jump to content

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Խրխափոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏարածաշրջանՇահումյանի շրջան
ՀասցեԽարխափուտ
ԴավանանքՀայ առաքելականություն
Հիմնական ամսաթվերը1899
Կառուցման ավարտ1899
Քարտեզ
Քարտեզ

Խրխափորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, գտնվում է Շահումյանի շրջանի Խարխափուտ գյուղում։ Ադրբեջանի կողմից Շահումյանի շրջանը 1992 թվականին բռնազավթվելուց հետո եկեղեցին գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ։

Սուրբ Աստվածածին եկեղեցին քարաշեն, եռանավ բազիլիկ շինություն է, այն կառուցվել է 19-րդ դարի վերջերին։

«նորաշէն, կիսատ, կառուցեալ չորս սիւների վրայ, որ ունի երկու դուռն հարաւային և արևմտեան, վեց լուսամուտ, 16 մետր 56 սանթիմ երկարութիւն և 11 մետր լայնութիւն» ունեցող շինություն էր, կառուցվում էր «Մէլիք-Բէկլարեանց Թալիշ-բէկի ծախսքով և բնակչաց աշխատութեամբ...
- Բարխուտարըանց Մ., նշվ. աշխ. 243։ Տես նաև Եփրիկեան Ս., նշվ. աշխ. հ. Ա, էջ 216

1894 թվականին եկեղեցու շինարարական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են եղել՝

«Մեր գիւղում շինւմ է մի նոր եկեղեցի, որ այս ամառ կաւարտուի ազնիւ կոյս Խուբեանի հաշուով։ Եկեղեցու շինութեանը նայելով՝ հայկական եկեղեցու նմուշ անգամ չէ նկատում։ Այդպիսի հիմնարկութեան վրայ պէտք է հոգս տանուէր, որ բուն հայկական ձևով շինուէր»։
- «Նոր-Դար», 1894 №84, 20 մայիսի[1]

Նույն թվականին թերթը նշել է, որ՝

Թերթի №84-ում Գանձակի գաւառի Խարխափոր գիւղից լուր էր տպուած, թէ այնտեղ եկեղեցի է շինում կոյս Խուբեանի հաշուով։ Այժմ մեզ խնդրում են հրատարակել, որ եկեղեցին շինում է ոչ թէ կոյս Խուբեանի, այլ նրա քոյր տ. Մելիք-Բեգլարեան Եղիսաբէթ Կարապետեանի հաշուով, իսկ կոյս Խուբեանը իւր հաշուով շինել է տուել եկեղեցու մօտ գտնուալ աղբիւրը, ժողովրդի ջրի պակասութեան կարիքտ լրացնելու համար,
- [2]

Շինարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու շինարարական աշխատանքներն ավարտվել են 1899 թվականին, այն օծել է Գանձակի առաջնորդական փոխանորդ Բագրատ վարդապետ Թավաքալյանը[3]։ Օծման արարողությանը մասնակցել են Թիֆլիսի Կուսանաց Սբ․ Ստեփանոս վանքի մայրապետ Փեփրոնե Խուբյան Մելիք Բեգլրարյանցը, կույս Հռիփսիմե Թայիրյանը և այլք։

Եկեղեցու հարավային մուտքից վեր փորագրված է 1873 թվական։ Եկեղեցու շինարարական աշխատանքները փաստացի ավարտվել են միայն 1899 թվականին, ուստի 1873 թվականը շինարարության ավարտի թվական չի կարող համարվել։ Նույն թվականը նաև հիմնադրման թվական չի կարող լինել, քանի որ եկեղեցու կառուցումը սկսվել է 1880-ական թվականների վերջերին։ Բացի այդ Նոր Խրխափորը հիմնվել է 1880-ական թվականների կեսերին և դրանից 10 տարի առաջ ամայի վայրում դժվար կառուցված լիներ եկեղեցի։ 1890-ական թվականներին կիսաշեն եկեղեցում պահվել է մի գրչագիր փոքրիկ ավետարան, որի ստացողները եղել են «Շիրվանայ հինղարացի Մելքումն և եղբարաք Ապրիսն, Փիրպուտաղն»[4]

1828 թվականին եկեղեցին փակվել է և սկսվել է նրա օգտագործումն այլ նպատակների համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Նոր-Դար», 1894 №84, 20 մայիսի, էջ 1
  2. «Նոր-Դար», 1894 №91, 2 յուինիս, էջ 2
  3. «Նոր-Դար», 1899 №118, 1 յուլիսի, էջ 2
  4. Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան, գիրք Թ, էջ 210

Արտաքին աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]