Սուրբ Աստվածածին եկեղեցի (Աղքյորփի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԱղքյորփի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանում, Վիրահայոց լեռների հյուսիսային լանջին, Լալվարից սկիզբ առնող Աղքյորփի գետակի ափին, վարչական կենտրոն Մառնեուլ քաղաքից 60 կմ հեռավորության և ծովի մակարդակից 1019 մետր բարձրության վրա, հայաբնակ Աղքյորփի գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Ըստ արխիվային և մամուլի պահպանված տեղեկությունների՝ գյուղում եղել է հայկական 2 եկեղեցի։ Եկեղեցու արխիվներից մեկի համաձայն 1845-1846 թվականներին Սուրբ Աստվածածին եկեղեցի եղել է փայտաշեն կառուց, ունեցել է 1 հոգևորական, տարածքում եղել է նաև գերեզմանոց, իսկ եկեղեցու ծխականները եղել են 135 մարդ։ 1866-1867 թվականների մեկ այլ տեղեկարգի տվյալներով, հիշատակվում է գյուղի 2 եկեղեցու գոյության մասին՝ «Սուրբ Աստվածածին» և «Սուրբ Գևորգ» անվամբ։ Իսկ 1857-1860 և 1911-1913 թվականների պահպանված տվյալներից պարզ է դառնում որ գյուղի ծխական եկեղեցին եղել է Սուրբ Գևորգ եկեղեցին։ 1912 թվականին Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվել է կիսավեր վիճակում, սակայն տեղի հայ բնակչության նախաձեռնությամբ եկեղեցին վերականգնվել է և 1913 թվականին վերաօծվել է որպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է խճաքարերով և աղյուսով, որի չափերն են՝ (9,0 x 5,5) մետր։ Եկեղեցու անկյունները, հարավային պատուհանը, արևմտյան ճակատը և ճակատամասի վերին շարքերը կառուցված է աղյուսից։ Ունի մեկ մուտք արևմտյան կողմից։ Եկեղեցու հյուսիսաին կողմում կա մկրտության ավազանը, որի վերևի մասում կա առձանագրություն․

ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹԵԱՄԲ ՇԻՆՎԷՑԱՒ ԶԱՅՍ ԽՈՐԱՆՍ ՄՕՍԷՍ ԱԹԱԲԷԳԵԱՆՑՍ

Կա արձանագրություն նաև եկեղեցու մուտքի մոտ եղած տապանաքարերի վրա․

Մոսես Աթաբեգյանցի և նրա տիկնոջ՝ Մարիամ Սիմոնյան-Աթաբեգյանցի

Եկեղեցու հոգևոր կազմը եղել է՝ Մկրտիչ քհն. Տեր-Վարդանյանը և Գրիգոր քհն. Միսկարյանցը։

Խորհրդային տարիներին եկեղեցին արդեն իսկ չէր գործում, և վերածվել էր պահեստի, սակայն հետխորհրդային տարիներին համագյուղացիները և բարերարների ֆինանսական աջակցությամբ եկեղեցին մասնակի վերանորոգվել է, որից հետո 2005 թվականին օրհնվում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aleks_El_Dia. «ԱՂՔՅՈՐՓԻ – ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՄԱՏՈՒՌ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)