Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բատայսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԲատայսկ
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Քարտեզ
Քարտեզ
 Bataysk church Intercession of the Theotokos Վիքիպահեստում
hram-pokrova.com

Սուրբ Աստվածածին եկեղեցի (ռուս.՝ Храм Покрова Пресвятой Богородицы), ուղղափառ տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Բատայսկ քաղաքում։ Ենթարկվում է Ռոստովի և Նովոչերկասկի թեմին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի մասին առաջին անգամ հիշատակվում է իշխան Պոտյոմկինի 1857 թվականի փաստաթղթում. «Բատայսկոյե գյուղը բնակավայր է Կոյսուգա գետակի մոտ։ Ռոստովից Ազով գնացող մեծ ճանապարհի երկու կողմերում։ Գյուղում կա փայտե Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Եկեղեցու հողն անջրդի է։ Գյուղացիներն ապրում են հողագործությամբ և անասնաբուծությամբ, կանայք աշխատում են դաշտում, բուրդ ու վուշ են մանում, քաթան են գործում իրենց և վաճառքի համար, միջին վաստակի են»[2]։

Մեր օրերը հասած գրավոր սակավաթիվ աղբյուրների հիման վրա կարելի է պնդել, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին XX դարի սկզբին գտնվում էր այն տարածքում, որտեղ այժմ տեղակայված է թիվ 10 վարժարանը։ Հայրենական մեծ պատերազմից առաջ՝ 1937 թվականին, տաճարն ավերվել է, և նրա տեղը սկսվել է դպրոցի շինարարությունը։

Պատերազմի ավարտից հետո Աստվածածնի աղոթատունը բացվել է Օստրովսկու փող., 31 հասցեում, դրա համար չնախատեսված տարածքում։

1968 թվականին Աստվածածնի աղոթատունը հրկիզվել է, և տունն ամբողջությամբ այրվել է։

Այրված տան տեղում նոր տաճար կառուցել չի հաջողվել։ Հանրային միջոցներով ձեռք է բերվել կիսաքանդ տնով մեկ այլ հողակտոր, որտեղ էլ հետագայում կառուցվել է տաճարը։ Նոր տաճարի շինարարությունն իրականացվել է 1970-1973 թվականների։ Հետագայում կատարվել են բարեկարգման աշխատանքներ։

1994 թվականին կառուցվել է զանգակատուն։ 1998 թվականի սեպտեմբերին կառուցվել է գմբեթային շինություն, տեղադրվել են կենտրոնական ոսկեզօծ գմբեթն ու խաչը։ Հայտնվել են ծածկված պատշգամբասրահ, ծածկապատշգամբ, սեղանատուն, կիրակնօրյա դպրոցի դասարաններ, ծառայողական տարածքներ, ցանկապատ։ Բարեկարգվել է նաև տաճարի ներքին հարդարումը, կատարվել է գեղարվեստական դրվագում։ Ներքին հարդարումը, պատկերակալը, փորագրությունը կատարել են ծխախոտի գործարանի վարպետները և Գրեկովի անվան գեղարվեստի ուսումնարանի նկարիչները։

Տաճարի շինարարությունն ու բարեկարգումն իրականացվել են հավատացյալների օգնությամբ և նրանց կամավոր նվիրատվություններով։ Ներկայումս եկեղեցին զբաղվում է բարեգործական գործունեությամբ, երեխաների ուսուցմամբ կիրակնօրյա դպրոցում, որը հաճախում է 30 երեխա։ Եկեղեցին ակտիվ մասնակցում է նաև քաղաքի գործերին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Батайск|Покрова Пресвятой Богородицы, цекровь» (ռուսերեն). sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  2. «Храмы Батайска. Туристическими тропами Батайска». my-bataysk.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  3. «Наш храм». www.hram-pokrova.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.