Jump to content

Սուրբ Անաստասիայի կղզի

Սուրբ Անաստասիայի կղզի
Տեսակկղզի
Երկիր Բուլղարիա
Վարչատարածքային միավորԲուրգասի մարզ
Երկարություն0,193 կմ
Լայնություն0,069 կմ
Մակերես0,01 կմ²
Քարտեզ
Քարտեզ
42°28′04″N 27°33′11″E / 42.467777777778°N 27.553055555556°E / 42.467777777778; 27.553055555556

Սուրբ Անաստասիա (բուլղար․՝ Света Анастасия), Բուլղարիային պատկանող կղզի։ Գտնվում է Սև ծովում՝ Բուրգասական ծովածոցում։ 1945 թվականից մինչև 1990 թվականը՝ կոմունիստական Բուլղարիայի ժամանակաշրջանում, կղզին կոչվել է Բոլշևիկ (բուլղար․՝ Болшевик):

Կղզին Բուրգաս քաղաքից գտնվում է 6 կմ հեռավորության վրա։ Տարածքը կազմում է մոտ 1 հեկտար։ Ներկայումս կղզին պատկանում է Բուլղարիայի ուղղափառ եկեղեցուն, բայց ինչ-որ բիզնեսմենի կողմից կղզում կառուցվել են հյուրանոցներ և ռեստորաններ։ Կղզում կա ուղղափառ տաճար և փարոս։

1924 թվականին կղզում անցկացվել է համակենտրոնացման ճամբար, որից 1925 թվականին ԽՍՀՄ-ից շատ դատապարտյալներ էին փախել։ Հիմնվելով այս իրադարձությունների վրա, 1958 թվականին Ռեժիսոր Ռանգել Վիլչանովը նկարահանեց «Փոքր կղզում» ֆիլմը։

Զբոսաշրջային օբյեկտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգաս համայնքի «Սուրբ Անաստասիա կղզու և Բուրգաս քաղաքի պատմամշակութային ժառանգությունը՝ գրավիչ և մրցունակ տուրիստական վայր» նախագիծը ստացավ մեծ ֆինանսավորում զարգացնելու տարածաշրջանը։ 2014 թվականից կղզին գրավում է զբոսաշրջիկներին։ Կղզում գործում է ռեստորան, սրճարան, դեղատուն և հյուրանոց։ Կղզի կարելի է հասնել տուրիստական նավերով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Остров „Света Анастасия"». Արխիվացված է օրիգինալից 2014-11-02-ին. Վերցված է 2017-06-17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Անաստասիայի կղզի» հոդվածին։