Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Թալիշ)
Արտաքին տեսք
| Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Մարտակերտի շրջան |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | Արցախի թեմ |
| Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ (այլ կիրառումներ)
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող եկեղեցի Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ շինարարական արձանագրության եկեղեցին կառուցվել է 1894 թվականին։ Մակար Բարխուդարյանի հավասմամբ եկեղեցին կառուցվել է գյուղացիների ծախսերով։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին եռանավ բազիլիկա է՝ կառուցված սրբատաշ և կոպտատաշ դարչնագույն քարերով։ Հուշարձանի չափսերն են՝ 21.75 մ երկարություն, 13.1 մ լայնություն և 8.5-9 մ բարձրություն։ Միակ մուտքը բացվում է հյուսիսային կողմից։ Հարավային կողմից նախկինում ունեցել է մուտք, որն այժմ փակված է։ Տարբեր կողմերից բացվում են 9 պատուհաններ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Տեղեկատու։Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի», Հակոբ Ղահրամանյան, Երևան, 2015, էջ 156.
- ↑ 2,0 2,1 Եկեղեցի «Ամենափրկիչ»(չաշխատող հղում)

