Սուրբը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սուրբը
Holy Man
Holly man.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրկատակերգություն, դրամա
Թվական1998
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Խերեկ
ՊրոդյուսերՌոջեր Բիրնբաում
Սցենարի հեղինակԹոմ Շուլման
ԴերակատարներԷդդի Մերֆի, Ջեֆֆ Գոլդբլյում, Կելլի Պրեսթոն, Ռոբերտ Լոջիա, Ջոն Կրայեր, Էրիկ Մակկորմակ
ՕպերատորԱդրիան Բիդլ
ԵրաժշտությունԱլան Սիլվեստրի
ՄոնտաժԹրուդի Շիպ
Պատմվածքի վայրՄայամիի քաղաքային գոտի և Մայամի
ԿինոընկերությունCaravan Pictures, Eddie Murphy Productions, Roger Birnbaum Productions
Տևողություն114 րոպե
Բյուջե60 միլիոն
IMDbID 0120701
ԿինոՊոիսկID 4673

«Սուրբը» (անգլ. Holy Man), ամերիկյան կատակերգություն՝ նկարահանված 1998 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմնի ամենահայտնի հեռուստատեսային «Խանութ բազմոցի վրա» շոուն ծանր ժամանակներ է ապրում։ Հեռուստադիտողները ձանձրացել են անհետաքրքիր գովազդից և ընկել է շոուի ռեյթինգը։ Գլխավոր տնօրենը՝ Ռիկ Հեյմենը, փորձում է փրկել իրավիճակը, բայց ապարդյուն։ Գումարած բոլոր խնդիրներին՝ Ռիքը ձեռք է բերում նաև մեկ այլ գլխացավանք՝ Ջի անունով։ Այդ տարօրինակ մարդը՝ սպիտակ հագուստով, շրջագայել է ամբողջ երկրով և ունի մարդկանց համոզելու տաղանդ։ Ռիքը որոշում է օգտվել այդ տաղանդից։ «Տեսախցիկ և Ջի». ահա այն զվարճալի գովազդը, որին սպասում էր հանդիսատեսը։

Ջին այնպիսի լուսավոր մարդ էր, ով չուներ ոչինչ, բացի սպիտակ հագուստից։ Չուներ անգամ գումար, փաստաթղթեր և ազգանուն՝ ուղղակի G։ Իր ուղով էր քայլում, վայելելով կյանքը, և ոչինչ նրան պետք չէր։

Իր ճանապարհին հանդիպելով հեռուստատեսային գովազդի մենեջերին՝ Ջին մուտք է գործում նրա կյանք։ Ջիի շնորհիվ շոուն մեծ թռիչք է ապրում։ Ջին դառնում է հեռուստաէկրանի աստղ, բայց անգամ գումար դրա համար նա չի խնդրում։ Ֆիլմի վերջում՝ Ջին գնում է այնքան հեշտ, ինչքան հեշտ որ եկել էր։ Գնում է՝ շարունակելով իր ճանապարհը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդի Մերֆի- Ջի
  • Ջեֆ Գոլդբլյում- Ռիք Հեյման
  • Քելլի Պրեսթոն- Քեյթ Նյուէլլ
  • Ռոբերտ Լոջիա- Մայկբեյնբրիջ
  • Ջոն Կրայեր- Բարրի
  • Էրիկ Մակկորմակ- Սկոթ Խոուկս

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]