Քիմ Ալեքսիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քիմ Ալեքսիս
Kim Alexis 2003.jpg
Ծնվել էհուլիսի 15, 1960(1960-07-15)[1] (59 տարեկան)
ԾննդավայրԼոքփորթ, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Ron Duguay?
kimalexis.com

Քիմ Մարի Ալեքսիս (անգլ.՝ Kim Marie Alexis, հուլիսի 15, 1960(1960-07-15)[1], Լոքփորթ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմ Մարի Ալեքսիսը ծնվել է 1960 թվականի հուլիսի 15֊ին Լոկպորտում, ինժեներ֊քիմիկոս Ռոբերտ Ալեքսիսի ընտանիքում[2]։ Ալեքսիսը մեծացել է Բուֆալոյում: Վեց տարեկան հասակում նա սկսել է զբաղվել լողով, և դպրոցում սովորելու վերջին տարում սկսել է ելույթ ունենալ պրոֆեսիոնալ մակարդակում։ Նա սովորել է քոլեջում, Ռոդ֊Այլենդսի համալսարանում և ընդունվել է հինգ տարի սովորելու դեղագործական ծրագրով[3]։ Նա մեծացել է պրեսբիտերական ընտանիքում, որն ամեն կիրակի եկեղեցի էին գնում[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելային բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

1980֊ական թվականներին Ալեքսիսը համարվում էր ամենահաջողակ մոդելը Ջիա Կարաջիի, Քերոլ Ալտի, Քրիստի Բրինկլիի, Քելի Էմբերգի, Իմանի և Պոլինա Պարզկովայի հետ միասին։ 1983 թվականին նա դարձել է պրեմիում դասի «Revlon» կոսմետիկ շարքի դեմք՝ փոխարինելով Լերեն Խատոնին։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990֊ական թվականների սկզբին Ալեքսիսը վարել է այնպիսի առողջարարական շոու, ինչպիսին էր «Առողջ երեխանները» Family Channel ալիքով[4] և Lifetime: 1990֊ական թվականների վերջին նա մասնակցել է Daily Edition թողարկմանը, որ սինդիկացիոն ծրագիր էր, որ տարածում էր MGM[5]։ Նա նաև Մայք Դիտկոյի հետ հայտնվել է «Ուրախ ընկերություն» սիթքոմի «One for the Road» վերջին դրվագում 1993 թվականին։ 2005 թվականին նա մասնակցել է «Բայց կարո՞ղ են նրանք երգել» (ռուս.՝ But Can They Sing?) հեռուստահաղորդմանը, որտեղ հայտնի մարդիկ, որոնք նախկինում երբեք չեն երգել, հնարավորություն են ստանում երգել լսարանի առջև։ Ալեքսիսը դուրս է մնացել մրցույթի երկրորդ շաբաթում։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Ալեքսիսը նկարահանվել է «Սուրբը» ֆիլմում, որի գլխավոր դերում հանդես է գալիս Էդի Մերֆին։

Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին նա դարձել է «Alpine Lace Brands, Inc.» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը՝ գովազդելով ընկերության Alpine Lace ցածր յուղայնությամբ արտադրանքը[6].

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-1992 թվականներին Ալեքսիսն ամուսնացած է եղել Ջիմ Ստոկտոնի հետ։Նրանք ունեն երկու որդի՝ Ջեյմ Ստոկտոնը (ծնվել է 1986 թվականին) և Բոբի Ստոկտոնը (ծնվել է 1990 թվականին)։

1993-2013 թվականներին Ալեքսիսն ամուսնացած է եղել հոկեյիստ Ռոն Դյուգհեմի հետ։ Նախկին ամուսիններն ունեն մեկ որդի՝ Նոյա Դյուգեյը (ծնվել է 1994 թվականին)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1992 ս Կոմիսար The Commish Իլեյն Թոմաս
1993 ֆ Պարկեր դիակների համար Body Bags գեղեցիկ մազերով կինը
1993 ֆ Պերի Մեյսոնի գաղտնիքը: Չար կանանց գործը A Perry Mason Mystery: The Case of the Wicked Wives Նինա Մորգան Մորիսոն
1998 ֆ Սուրբը Holy Man Էմբեր
1999 ս Սերն ու Սանսեթ Բիչի գաղտնիքները Sunset Beach Էլսի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Henry William A. III (March 4, 1984)։ «Is This The Face of The 80's (Who, Me?)»։ Texas, Baytown։ The Baytown Sun։ էջ 103։ Վերցված է February 17, 2016 – via Newspapers.com  հրապարակում բաց հնարավորություն
  3. 3,0 3,1 Alexis Kim (1998)։ A Model for a Better Future։ Thomas Nelson Inc.։ ISBN 0-7852-7456-1 
  4. «Tattletales»։ Kansas, Salina։ The Salina Journal։ May 20, 1990։ էջ 78։ Վերցված է February 18, 2016 – via Newspapers.com  հրապարակում բաց հնարավորություն
  5. «Kim Alexis: New Job»։ South Carolina, Greenwood։ The Index-Journal։ September 24, 1998։ էջ 8։ Վերցված է February 18, 2016 – via Newspapers.com  հրապարակում բաց հնարավորություն
  6. «Kim Alexis»։ South Carolina, Greenwood։ The Index-Journal։ September 1, 1994։ էջ 5։ Վերցված է February 17, 2016 – via Newspapers.com  հրապարակում բաց հնարավորություն