Սուչինդա Կրապրայուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուչինդա Կրապրայուն
թաի.՝ สุจินดา คราประยูร
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 6, 1933(1933-08-06) (90 տարեկան)
ԾննդավայրNakhon Pathom, Թաիլանդ
Քաղաքացիություն Թաիլանդ
Կրոնբուդդայականություն
ԿրթությունԱՄՆ հրամանատարական-շտաբային քոլեջ, Chulachomklao Royal Military Academy?, Armed Forces Academies Preparatory School? և Taweethapisek School?
Մասնագիտությունռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Չուլա Չոմ Կլաոյի շքանշան Սպիտակ փղի շքանշան և Թաիլանդի թագի շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 Suchinda Kraprayoon Վիքիպահեստում

Սուչինդա Կրապրայուն (թաի.՝ สุจินดา คราประยูร, օգոստոսի 6, 1933(1933-08-06), Nakhon Pathom, Թաիլանդ), Թաիլանդի վարչապետը 1992 թվականի ապրիլի 7-ից 1992 թվականի մայիսի 24-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուչինդա Կրապրայուն ծնվել է Յուանգի և Սոմպոնգ Կրապրայունի ընտանիքում, 1933 թվականի օգոստոսի 6-ին, Բանգկոկում։ Ընտանիքն ուներ չինական[1][2][3] և մոնական ծագում[4]։ 12 ամիս բժշկություն է ուսումասիրել Չուլալոնգկորնի համալսարանում (Բանգկոկ), որից հետո ընդունվել է Չուլաչոմկլաոյի թագավորական ռազմական ակադեմիան։ Ավարտել է ակադեմիայի 5-րդ դասարանը, որի շրջանավարտներից շատերն արդյունքում միացել են ազգային խաղաղապահ խորհրդին։ Նաև ԱՄՆ-ի բանակի հրամանատարության դասընթացներ է անցել Ֆորդ Սիլի բանակի գլխավոր շտաբի հրետանային խմբում (Օկլահոմա) և Ֆորտ Լիվենվորտում (Կանզաս։

1953 թվականին Սուչինդան վերադառնում է Թայլանդ` Թայլանդի թագավորական բանակի կրտսեր լեյտենանտի կոչմամբ։ Ծառայությունում աստիճանաբար առաջ էր գնում և 1990 թվականի ապրիլի 29-ին նշանակվել է Թայլանդի թագավորական բանակի հրամանատար։ 1991 թվականի հոկտեմբերի 1-ին դարձել է հեծելազորի հրամանատարության շտաբի պետ։

Սուչինդա Կրապրայունն Ազգային խաղաղապահների խորհրդի առաջնորդն էր, որոնք իրականացրել են պետական հեղաշրջում, որի արդյունքում 1991 թվականի փետրվարի 23-ին տապալվել է վարչապետ Չատչայա Չունխավանի կառավարությունը։ Անան Պանյարաչունը պուտչիստաների կողմից նշանակվել է վարչապետ։

1992 թվականի մարտի 22-ի համընդհանուր ընտրություններից հետո 1992 թվականի ապրիլի 7-ին հինգ կուսակցություններ (Ռասադորն, Արդարություն և միություն, Սոցիալական շարժում, Թայլանդի քաղաքացին, Ազգային կուսակցություն) գեներալին նշանակել են վարչապետ։ Այդ որոշումը հանգեցրել է զանգվածային բողոքների, որի հետևանքով մայրաքաղաքում պարետային ժամ է մտցվել և զորքեր են տեղակայվել։ «Սև մայիսի» ժամանակ որոշ տեղեկություններով, երբ զինվորները կրակ են բացել ցուցարարների վրա, մահացել են հարյուրավոր մարդիկ[5]։ Հակամարտության հետագա սրացումից կարողացել են խուսափել միայն Ադուլյադեդ Պումիպոն արքայի միջամտության շնորհիվ։

Սուչինդա Կրապրայունը 1922 թվականի մայիսի 4-ին հրաժարական է տվել։ Միջանկյալ ժամանակահատվածում` մինչև նոր կառավարության ձևավորումը, փոխվարչապետ Միչայ Ռուչուպխանը եղել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Անան Պանյարաչուն կրկին դառնում է վարչապետ։

Իր հրաժարականից հետո գեներալը նշանակվել է հեռահաղորդակցական հոլդինգների և Telecom Asia հոլդինգային ընկերության նախագահ[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Խունինգ Վանի Կրապրայունի հետ։ Ունեն երկու որդի` Ջերվուտ Կրապրայուն և Ջանեվիտ Կրապրայուն, նաև` 5 թոռներ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաիլանդ Թաիլանդ 1969 Սահմանային ծառայության մեդալ ช.ด.
Թաիլանդ Թաիլանդ 1972 Վիետնամի պատերազմի հաղթանակի մեդալ ช.ส.
Թաիլանդ Թաիլանդ 1987 — Մեծ ժապավենի ասպետ Թայլանդի թագի շքանշան ม.ว.ม.
Թաիլանդ Թաիլանդ 1987 «Ազատ քաղաքացիների պաշտպանության համար» 1 դասի մեդալ ส.ช.
Թաիլանդ Թաիլանդ 1988 — Մեծ ժապավենի ասպետ Սպիտակ փղի շքանշան ม.ป.ช.
Թաիլանդ Թաիլանդ 1990 Ռատանապորն Ռամ IX-ի 3 դասի մեդալ ภ.ป.ร.3
Թաիլանդ Թաիլանդ 1991 — Չուլա Չոմ Կլաոյի մեծ կոմանդոր շքանշան ท.จ.ว.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 泰国华裔总理不忘“本” Արխիվացված 2009-04-22 Wayback Machine;
  2. บิ๊กสรรพากรแท็คทีม ยืนความเห็นเคลียร์สตง. สู้ข้อครหาภาษีหุ้นชินฯ Արխիվացված 2009-04-29 Wayback Machine; พลิกแฟ้ม NGO ตอบคำถาม เงิน - ผลประโยชน์เพื่อใคร?? Արխիվացված 2017-11-07 Wayback Machine
  3. [泰国] 洪林, 黎道纲主编, 泰国华侨华人研究 (香港社会科学出版社有限公司) 185, էջեր 185 — 185 էջ, ISBN 962-620-127-4։
  4. «The days before ceasefire between SLORC AND NMSP on 25 June 1995». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. «You Wonder What he Knows». Asiaweek. 2000. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 4-ին.
  6. «Glen Lewis, The Asian Economic Crisis and Thai Communications Policy». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուչինդա Կրապրայուն» հոդվածին։