Սուուռ Մունամյագի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սուուռ Մունամյագի | |
---|---|
Տեսակ | բլուր |
Երկիր | Էստոնիա |
Վարչատարածքային միավոր | Րիուգե (շրջան, 2017) |
Վայր | Հաանյա |
Լեռնաշղթա | Հաանյա |
Բարձրությունը ծովի մակարդակից | 317,4 մետր |
Հարաբերական բարձրություն | 218 մետր |
Սուուռ-Մունամյագի (էստ․՝ Suur Munamägi, թարգմանաբար «Մեծ ձվանման սար» կամ «Մեծ ձու-սար»), լեռ Էստոնիայի Վիրումաա նահանգի Հաանյա շրջանի Հաանյա գյուղի մոտ, Էստոնիայի և ընդհանրապես Մերձբալթիկայի ամենաբարձրադիր կետը։ Բարձրությունը կազմում է 318 մետր ծովի մակերևույթից։ Տեղաբաշխված է Վիրումաա նահանգում, Էստոնիայի հարավարևելյան մասում գտնվող Հաանյա բլրոտ բարձրույթում։
Աշտարակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր ժամանակներում սարի վրա կառուցվել են 5 աշտարակներ։ Առաջինը կառուցվել է 1812 թվականին, և համաձայն տեղական առասպելներին քանդվել է այն պատճառով, որ նրա բարձրությունը «մոլորության մեջ էր գցում» նավերին։
Երկրորդ աշտարակը կառուցվել է 1870 թվականին, տեղացի պանդոկպանի միջոցներով։ 8 մետր բարձրությամբ աշտարակը սիրված էր տեղաբնակների կողմից հիմնականում պանդոկի պատճառով։
Երրորդ աշտարակը (բարձրությունը 12 մետր) կառուցվել է միևնույն պանդոկի մոտ։
Չորրորդ աշտարակը, արդեն 17 մետր բարձրությամբ, կառուցեցին 1925 թվականին, երբ Էստոնիան արդեն դարձել էր անկախ պետություն։ Շինարարությունը տևել է 3 ամիս։ Աշտարակի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1925 թվականի հուլիսի 19-ին։ Սակայն շուտով պարզվեց, որ աշտարակի կառուցման համար ընտրված շինանյութը, իսկ այն կառուցվել էր փայտից, հարմար չէր, ինչպես նաև շրջակայքում գտնվող ծառերը խանգարում են շրջահայաց դիտմանը, բարձրությունը նույնպես անբավարար էր։
Հինգերորդ, երկաթ-բետոնյա աշտարակի կառուցումը սկսվեց 1939 թվականին, այժմ աշտարակի բարձրությունը հասավ 25,7 մետրի։ Այս աշտարակը կառուցվել է 36 000 աղյուսներից և 80 տոննա ցեմենտից։ Չնայած աշտարակի կառուցումը ավարտվեց հենց նույն թվականին, նրա հանդիսավոր բացումը հետաձգվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։ Պատերազմից հետո 1955 թվականին աշտարակը վերանորոգվեց, իսկ 1969 թվականին ավելացվեց ևս մեկ հարկ։ Ավելացումը բարձրացրեց աշտարակը մինչև 29,1 մետրի։ Ստացված 346,7 մետր բարձրությունից դիտարկման շառավիղը դարձավ մոտ 50 կիլոմետր։
Հաջորդ վերանորոգումը կատարվեց 1998-2004 թվականներին, և 2005 թվականի հուլիսի 24-ին այն հանդիսավոր բացվեց այցելուների համար։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուուռ Մունամյագի» հոդվածին։ |
|