Հաանյա (բարձրավայր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաանյա (այլ կիրառումներ)

Հաանյա բարձրավայր (էստ․՝ Haanja kõrgustik), Էստոնիայի հարավ-արևելքում գտնվող բարձրավայրերից։ Երկրի «ամենաբարձր» բարձրավայրն է։ Կրում է նույն անունը ինչ և այստեղ գտնվող Վիրումաա նահանգի Հաանյա շրջանը և Հաանյա գյուղը։ Այս բարձրավայրում է գտնվում Էստոնիայի և ամբողջ Մերձբալթիկայի ամենաբարձր կետը՝ 318 մ ծովի մակերևույթից, Սուուռ Մունամյագի (էստ․՝ Suur-Munamägi) սարը[1][2][3]։
Հաանյա բարձրավայրի հարավային մասը մասնակիորեն անցնում է Լատվիայի տարածք, որտեղ անվանվում է Ալուկսենյան բարձրավայր։ Լատվիական մասի առավելագույն բարձրության կետն ունի 271, 5 մ ծովի մակերևույթից՝ Դելինկալնս (լատիշ․՝ Dēliņkalns) բլուր։ Բարձրավայրի հարավարևելյան մասը գտնվում է Ռուսաստանի Պսկովի մարզի Պեչորսկի շրջանի տարածքի մեջ, այսպիսով այս բարձրավայրում է գտնվում երեք երկրների սահմանների հատման կետը[2]։
Հաանյա բարձրավայրի վրա գտնվող այլ բարձր կետերից են Վալամյագին (էստ․՝ Vällamägi, 304 մ), Կեռեկունուն (էստ․՝ Kerekunnu 296 մ) և Ցյալբամյագի (էստ․՝ Tsälbamägi 293 մ)։ Բարձրավայրից սկիզբ են առնում մի քանի գետեր, որոնք հոսում են երեք տարբեր ուղղություներով՝ Չուդյան լիճ, Պսկովյան լիճ և Ֆիննական ծոց[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տառմիստո Վ. Յու. (1978), Էստոնական ԽՍՀ. III. Բնությունը, 30 (Մեծ սովետական հանրագիտարան, 3-րդ հր. տպ.), Մոսկվա: Սովետական հանրագիտարան, p. 631
- ↑ 2,0 2,1 2,2 «Haanja kõrgustik» (էստոներեն)։ Entsüklopeedia Eestist։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-26-ին։ Վերցված է 2010-09-11
- ↑ Hanijos aukštuma, IV: Gariga-Jančas (Lietuviškoji tarybinė enciklopedija տպ.), Vilnius: Mokslo ir enciklopedijų leidybos institutas, 1978