Jump to content

Սուշիլա Կարկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուշիլա Կարկի
նեպալ.՝ सुशीला कार्की
Դիմանկար
Ծնվել էհունիսի 7, 1952(1952-06-07)[1] (73 տարեկան)
ԾննդավայրBiratnagar, Kingdom of Nepal
Քաղաքացիություն Նեպալ
ԿրթությունՏրիբհուվան համալսարան, Mahendra Morang Adarsh Multiple Campus? և Banaras Hindu University?
Մասնագիտությունդատավոր և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններchief justice? և Prime Minister of Nepal?
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
 Sushila Karki Վիքիպահեստում

Սուշիլա Կարկի (անգլ.՝ Sushila Karki, հունիսի 7, 1952(1952-06-07)[1], Biratnagar, Kingdom of Nepal), նեպալցի իրավաբան։ Նա Նեպալի Գերագույն դատարանի նախկին գլխավոր դատավորն է և այդ պաշտոնը զբաղեցրած միակ կինը։ Կարկին գլխավոր դատավոր է դարձել 2016 թվականի հուլիսի 11-ին։ Սահմանադրական խորհուրդը՝ վարչապետ Կհադջա Օլիի գլխավորությամբ, նրան խորհուրդ է տվել այդ պաշտոնում։

Նա հայտնի է կոռուպցիայի հանդեպ իր բացարձակ անհանդուրժողականությամբ։ 2017 թվականի ապրիլի 30-ին մաոիստական կենտրոնը և Նեպալի Կոնգրեսը Կարկիի դեմ իմպիչմենտի միջնորդություն են ներկայացրել խորհրդարան[2]։ Սակայն իմփիչմենթի միջնորդությունն ավելի ուշ հետ է կանչվել հանրային ճնշումից և Գերագույն դատարանի ժամանակավոր որոշումից հետո, որը խորհրդարանին հրահանգում է ընթացք չտալ այդ հայտին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարկին ֆերմերների ընտանիքի յոթ երեխաներից ավագն է[3]։ Նա ամուսնացել է Դուրգու Պրասադ Սուբեդիի հետ, ում հետ ծանոթացել է Վարանասիում սովորելու ժամանակ։ Դուրգա Սուբեդին այդ ժամանակ Նեպալի կոնգրեսի երիտասարդ առաջնորդներից էր[4]։

Սուբեդին առավել հայտնի է Պանչայաթի ռեժիմի դեմ Նեպալի Կոնգրեսի բողոքի ժամանակ ինքնաթիռի առևանգմանը մասնակցելու համար։

1972 թվականին նա ստացել է արվեստի բակալավրի աստիճան Մահենդրա Մուլտիպլե Կամպուսում[4]։ 1975 թվականին Կարկին քաղաքական գիտությունների մագիստրոսի աստիճան է ստացել Հնդկաստանի Վարանասիի համալսարանում[5]։ 1978 թվականին Նեպալի Թրիբհուան համալսարանում ստացել է իրավունքի բակալավրի աստիճան[5]։

1979 թվականին նա սկսել է իր իրավաբանական պրակտիկան Բիրատնագարում։ Կարկին ի սկզբանե աշխատել է որպես ուսուցչի օգնական Մահենդրա Մուլտիպլե Կամպուսում 1985 թվականին։ 2007 թվականին դարձել է ավագ փաստաբան[6]։

Կարկին Գերագույն դատարանում հատուկ դատավոր է նշանակվել 2009 թվականի հունվարի 22-ին[6] և արդարադատության մշտական ներկայացուցիչ 2010 թվականի նոյեմբերի 18-ին[6]։ Կարկին Նեպալի Գերագույն դատարանի նախագահի պարտականությունները կատարել է 2016 թվականի ապրիլի 13-ից մինչև 2016 թվականի հուլիսի 10-ը[7]։

Նեպալի ժամանակավոր վարչապետ (2025 թվականից)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 2025 թվականի Z սերնդի գլխավորած կոռուպցիայի դեմ 2025 թվականի բողոքի ցույցերը ստիպել են վարչապետ Շարմա Օլիին հրաժարական տալ, անհրաժեշտություն է առաջացել ստեղծել ժամանակավոր կառավարություն, և որոշ ակտիվիստներ առաջարկել են Կարկիի թեկնածությունը՝ նրա քաղաքական չեզոքության պատճառով[8]։ Discord առցանց հաղորդակցման հարթակում անցկացված հարցման արդյունքում սերվերի՝ բողոքի ակցիայի մասնակից անդամները հինգ տարբերակներից ընտրել են Կարկիին[9] Նշանակումը բանակցություններով համաձայնեցվել է Նեպալի բանակի հետ[10][9][11]։ 2025 թվականի սեպտեմբերի 12-ին Նեպալի Դաշնային խորհրդարանը լուծարվել է[11], և Կարկին, Նեպալի Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն, երդվել է որպես ժամանակավոր վարչապետ[12][13]։ Նա Նեպալի պատմության մեջ այդ պաշտոնը զբաղեցրած առաջին կինն է[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. «Nepal Gets First Woman Chief Justice, Sign Of Changing Attitudes».
  4. 4,0 4,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. 5,0 5,1 «Sushila Karki, Nepals's new Acting CJ». 2016 թ․ ապրիլի 15 – via www.thehindu.com.
  6. 6,0 6,1 6,2 «Sushila Karki recommended for Chief Justice». 2016 թ․ ապրիլի 10.
  7. «Rt. Hon'ble Justice Mrs. Sushila Karki (Subedi)». www.supremecourt.gov.np.
  8. Landrin, Sophie (2025 թ․ սեպտեմբերի 13). «Sushila Karki appointed as Nepal's prime minister with mission to preserve unity». Le Monde (անգլերեն). Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 14-ին.
  9. 9,0 9,1 «Nepal's Gen Z protesters back ex-chief justice Karki for interim leadership». South China Morning Post (անգլերեն). 2025 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. «Nepal Gen-Z protesters want former chief justice Sushila Karki, 73, as interim PM». Hindustan Times (անգլերեն). 2025 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 11-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Nepal gets first female PM after deadly unrest». BBC News (բրիտանական անգլերեն). 2025 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 13-ին.
  12. «Sushila Karki appointed Prime Minister under Article 61, becomes Nepal's first female head of government». OnlineKhabar English News (բրիտանական անգլերեն). 2025 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 12-ին.
  13. Ellis-Petersen, Hannah (2025 թ․ սեպտեմբերի 12). «Nepal appoints its first female PM after historic week of deadly protests». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուշիլա Կարկի» հոդվածին։