Սունչանա Շկրինյարիչ
Սունչանա Շկրինյարիչ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1931[1] |
Ծննդավայր | Զագրեբ, Sava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն |
Վախճանվել է | ապրիլի 22, 2004[1] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Զագրեբ, Խորվաթիա |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, լրագրող, սցենարիստ և մանկագիր |
Սունչանա Շկրինյարիչ (խորվաթերեն՝ Sunčana Škrinjarić, դեկտեմբերի 11, 1931[1], Զագրեբ, Sava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն - ապրիլի 22, 2004[1], Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ բանաստեղծուհի, արձակագիր, ժուռնալիստ[2][3]։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես մանուկների համար լույս ընծայած գրքերով; Ընթերցողների ու գրաքննադատների կողմից առանձնակի ջերմությամբ են ընդունվել և բարձր գնահատականի արժանացել նրա հեղինակած “Kaktus bajke”, “Pisac i vrijeme”, “Slikar u šumi”, “Pisac i princeza”, “Ulica predaka” և “Kazališna kavana" գրքերը։ Նա նաև խորվաթական առաջին լիամետրաժ մուլտֆիլմի՝ «Հրաշալի անտառ»-ի սցենարի հեղինակն է[4]։
Շկրինյարիչն իր լավագույն գրական ստեղծագործությունների համար արժանացել է հեղինակավոր պարգևների։ Մասնավորապես՝ նա Գրիգոր Վիտեզի անվան գրական մրցանակի եռակի դափնեկիր է (1970, 1978 և 1983 թվականներին է ստացել), նաև՝ Իվանա Բռլիչ-Մաժուրանիչի անվան մրցանակի դափնեկիր (1981 թ.): Բացի այդ, նա 1999 թվականին առաջադրվել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան միջազգային հեղինակավոր մրցանակի[5]։ Ռեժիսոր Միլան Բլաժեկովիչը Սունչանա Շկրինյարիչի ստեղծագործություններից երկուսի հիման վրա նկարահանել է անիմացիոն գեղարվեստական երկու ֆիլմ՝ «Էլմերի կախարդած անտառը» (1986) և «Հրաշագործի գլխարկը» (1990)[6]։
Խորվաթ անվանի մանկագիրը մահացել է 2004 թվականին՝ 73 տարեկան հասակում[7][8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Sunčana Škrinjarić (1931–2004)։ Vijenac (խորվաթերեն) (265) (Matica hrvatska)։ 29 April 2004։ Վերցված է 2 May 2017
- ↑ LZMK / Hrvatska enciklopedija: Škrinjarić, Suzana, pristupljeno 21. travnja 2015.
- ↑ Umrla književnica Sunčana Škrinjarić Archived 22 December 2015[Date mismatch] at the Wayback Machine., Monitor.hr, 22. travnja 2004.
- ↑ «Škrinjarić, Sunčana»։ Croatian Encyclopedia (խորվաթերեն)։ Վերցված է 13 January 2019
- ↑ Desser David, Falkowska Janina, Giukin Lenuta (2014-12-18)։ Small Cinemas in Global Markets: Genres, Identities, Narratives։ Lexington Books։ ISBN 9780739196533
- ↑ Umrla književnica Sunčana Škrinjarić!, Index.hr, 22. travnja 2004.
- ↑ Umrla Sunčana Škrinjarić, Nacional, 22. travnja 2004.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- LZMK / Hrvatska enciklopedija: Škrinjarić, Suzana (կենսագրությունը)
- Matica.hr / Vijenac – Sjećanje: Sunčana Škrinjarić
- IMDB «Հրաշալի անտառը»
|