Սումատրայի խոնավ արևադարձային անտառներ
![]() | |
Tropical Rainforest Heritage of Sumatra* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Ինդոնեզիա |
Տիպ | բնական |
Չափանիշներ | vii, ix, x |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա և Օվկիանիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2004 (28 նստաշրջան) |
Համար | 1167 |
Վտանգի տակ | 2011 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Սումատրայի խոնավ արևադարձային անտառները ազգային պարկ է Ինդոնեզիայում, Սումատրա կղզում։ Զբաղեցնում է 2.5 միլիոն հեկտար տարածք։ 2004 թվականին Համաշխարհային ժառանգության հանձնաժողովը Սումատրայի խոնավ արևադարձային անտառներն ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբեկտների ցանկում, իրենց կենսաբազմազանության համար։ Ոռոգման, անօրինական ծառահատումների, գյուղատնտեսության նպատակով, ճանապարհաշինության պլանների ռիսկի առկայության պատճառով 2011 թվականից անտառները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում։ Որոշումը կայացվել է Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 35-րդ նստաշրջանում[1]։ Տարածքը բաղկացած է Ինդոնեզիայի երեք ազգային պարկերից՝ Բուկիտ-Բարիսան-Սելատան, Կերինսի-Սեբլատ և Գունուգ-Լյոսեր։
Նախկինում խոնավ անտառները գերակշռում էին և կղզու ափամերձ շերտերում, սակայն ծառերի ինտենսիվ կտրվածքի և գյուղատնտեսական նպատակով աճող տարածքների պատճառով նրանք լեռնային գոտի էին տեղափոխվել ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա։ Այստեղ կարելի է գտնել մոտ 10 հազար բույսերի տեսակներ, այդ թվում մեծ թվով լիանաների, էպիֆիտների և այլ արևադարձային բույսեր։ Արևադարձային անտառներում արձանագրվել են ավելի քան 200 տեսակ կաթնասուններ և գրեթե 600 տեսակ թռչուններ[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Девственные тропические леса Суматры (Индонезия) включены в Список Всемирного наследия под угрозой»։ ЮНЕСКО։ 2011-06-22։ Վերցված է 2013-09-11
- ↑ «Девственные влажно-тропические леса Суматры»։ Flytourist։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-22-ին։ Վերցված է 2013-09-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Tropical Rainforest Heritage of Sumatra»։ UNESCO World Heritage Centre։ UNESCO։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է 2008-12-28