Սուլթանղուլի խաչքար (Մայր Աթոռ)
Սուլթանղուլի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից հինգերորդն է։ |
Սկզբնական տեղադրություն | Նախկինում գտնվում էր Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղից 4 կմ հյուսիսարևմտյան ուղղության վրա գտնվող «Գթաշեն» գյուղատեղիի գերեզմանոցում։ |
Ներկա տեղադրություն | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից հինգերորդն է։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Խաչքարը նվիրված է Սուլթանղուլին։ |
Խաչագործ | Խաչքագործն անհայտ է։ |
Պատվիրող | Խաչքարի պատվիրատուն անհայտ է։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1569 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակներ չունի։ |
Նյութ | բազալտ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Էջմիածնի Մայր Տաճար |
Khatchkar Sultanghul in Vagharshapat Վիքիպահեստում |
Սուլթանղուլի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից հինգերորդն է։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.24)[1]։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից հինգերորդն է։ Կանգնեցված է բազալտե պատվանդանին։ Նախկինում գտնվում էր Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղից 4 կմ հյուսիսարևմտյան ուղղության վրա գտնվող «Գթաշեն» գյուղատեղիի գերեզմանոցում[2]։
Խաչքարի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքարի քանդակային հորինվածքում ուշագրավ է վարդյակը, որը ելնդավոր գլանիկով անջատված է արմավազարդից, հետևաբար և հիմնախորանից` դառնալով ինքնուրույն, առանձին միավոր[3]։
Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքարի քիվին առկա է 1 տող վիմական արձանագրություն[3][4].
- ԱԾ ՈՂՈՐՄԻ ՍԱՒԼԹԱՆՂՈՒԼԻՆ
Համաձայն արձանագրության՝ խաչքարը նվիրված է Սուլթանղուլին։ Վիմագրում անձնանունն անջատ է փորագրված, սակայն կարդացվում է միասին՝ «Սուլթանղուլ»։
Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ս. Բարխուդարյանը կարծում է, որ հիշյալ խաչքարը 1569 թվականին Դավիթ երեցի խաչքարի վիմագրում հիշվող Դավիթ երեցն է կանգնեցրել։
- «Սուլթանղուլ» անձնանունը վկայված է նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում գտնվող Իշխանավանքի գերեզմանատան խաչքարերից մեկի քիվին. «Խաչս բարէխաւս Սաւլթանղուլին»[5].: Չի բացառվում, որ «Սուլթանղուլ» անձնանվան բոլոր հիշատակումները վերաբերեն միևնույն անձնավորությանը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ.
- ↑ 3,0 3,1 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
- ↑ Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ., էջ 299, արձանագրություն 1242
- ↑ Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ., էջ 153, արձանագրություն 623