Սուլթանղուլի խաչքար (Մայր Աթոռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուլթանղուլի խաչքար
Սուլթանղուլի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից հինգերորդն է։
Սկզբնական տեղադրությունՆախկինում գտնվում էր Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղից 4 կմ հյուսիսարևմտյան ուղղության վրա գտնվող «Գթաշեն» գյուղատեղիի գերեզմանոցում։
Ներկա տեղադրությունՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից հինգերորդն է։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Սուլթանղուլին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն անհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1569 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԷջմիածնի Մայր Տաճար
 Khatchkar Sultanghul in Vagharshapat‎ Վիքիպահեստում

Սուլթանղուլի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից հինգերորդն է։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.24)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից հինգերորդն է։ Կանգնեցված է բազալտե պատվանդանին։ Նախկինում գտնվում էր Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղից 4 կմ հյուսիսարևմտյան ուղղության վրա գտնվող «Գթաշեն» գյուղատեղիի գերեզմանոցում[2]։

Խաչքարի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի քանդակային հորինվածքում ուշագրավ է վարդյակը, որը ելնդավոր գլանիկով անջատված է արմավազարդից, հետևաբար և հիմնախորանից` դառնալով ինքնուրույն, առանձին միավոր[3]։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի քիվին առկա է 1 տող վիմական արձանագրություն[3][4].

  1. ԱԾ ՈՂՈՐՄԻ ՍԱՒԼԹԱՆՂՈՒԼԻՆ

Համաձայն արձանագրության՝ խաչքարը նվիրված է Սուլթանղուլին։ Վիմագրում անձնանունն անջատ է փորագրված, սակայն կարդացվում է միասին՝ «Սուլթանղուլ»։

Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Բարխուդարյանը կարծում է, որ հիշյալ խաչքարը 1569 թվականին Դավիթ երեցի խաչքարի վիմագրում հիշվող Դավիթ երեցն է կանգնեցրել։
  • «Սուլթանղուլ» անձնանունը վկայված է նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում գտնվող Իշխանավանքի գերեզմանատան խաչքարերից մեկի քիվին. «Խաչս բարէխաւս Սաւլթանղուլին»[5].: Չի բացառվում, որ «Սուլթանղուլ» անձնանվան բոլոր հիշատակումները վերաբերեն միևնույն անձնավորությանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]