Սուդիպ
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1973 (51 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Shimoga, Bangalore division, Կառնատակա, Հնդկաստան |
Կրթություն | Dayananda Sagar College of Engineering? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Priya Radhakrishnan? |
Պարգևներ և մրցանակներ | |
kicchasudeepkksfa.com | |
Սուդիպ Սանջիվ, ավելի հայտնի է որպես Սուդիպ (կան. ಸುದೀಪ್, հինդի՝ सुदीप, անգլ.՝ Sudeep, սեպտեմբերի 2, 1973, Shimoga, Bangalore division, Կառնատակա, Հնդկաստան), հնդիկ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, դերեր հնչյունավորող և հեռուստահաղորդավար։ Լավագույն դերասան անվանակարգում Filmfare Award մրցանակի եռակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուդիպը ծնվել է Կարնատակա նահանգի Շիմոգա քաղաքում։ Ավարտել է Բանգալորի Դայանանդա Սագարի անվան ինժեներական քոլեջը, ստացել է բակալավրի կոչում և արտադրական և արդյունաբերական սարքավորումների ոլորտում։ Հանդես է եկել քոլեջի՝ 17-ից մինչև 19 տարեկանների կրիկետի հավաքականում։ Նաև հաճախել է Մումբայի Ռոհան Թանեջի դպրոցը, որտեղ հաղթահարել է «ամաչկոտությունը»[1][2]։
1996 թվականին նկարահանվել է երկու ֆիլմում, որտեղ աշխատավարձ չի ստացել, և միայն Thayavva ֆիլմով է սկիզբ դրվել նրա դերասանական գործունեության[3]։
2006 թվականին Սուդիպը իրեն փորձել է որպես ռեժիսոր, թողարկել է «Իմ ինքնագիրը» ֆիլմը, որը թամիլյան Autograph ֆիլմի ռիմեյքն էր, ֆիլմը ունեցել է առևտրային հաջողություն[4]։
2008 թվականին նա Phoonk սարսափ ֆիլմով առաջին անգամ հանդես է եկել Բոլիվուդում[5], որն ունեցել է առևտրային հաջողություն, և նրան դարձրել է համահնդակական աստղ, իսկ 2010 թվականի թողարկված «Phoonk 2» նախագիծը ձախողել է վարձույթը[6]։
2012 թվականին դերասանը իր նորամուտն է ունեցել Տոլիվուդում «Ճանճ» ֆիլմով, որտեղ նրա հերոսը արդյունաբերող էր, որը սիրահարվում է մի աղջկա ու սպանում նրա սիրեցյալին, հետո նրան սկսում են հետապնդել և նա դառնու է ճանճ։ Նրա դերը բարձր են գնահատել քննադատները[7]։
2014 թվականին թողարկվել է նրա «Maanikya» ֆիլմը, որը տելուգու լեզվով «Կծու պղպեղ» ֆիմի ռիմեյքն էր, ֆիլմը ունեցել է առևտրային հաջողություն։
2015 թվականին Սուդիպը խաղացել է պարսիկ վաճառական Ասլամ Խանի դերը «Բահուբաբլի։ Սկիզբ», որը դարձել է տարվա ֆիլմը։
Սուդիպը ոչ միայն դերասան է, ռեժիսոր ու երգիչ, այլև Bigg Boss Kannada հաղորդման անփոխարինելի հաղորդավարը, որը հեռուստատեսային հայտնի շոու է դարձել նահանգում։
2017 թվականին Սուդիպը նկարահանվել է Hebbuli մարտաֆիլմում, որն ունեցել է առևտրային հաջողություն։
Նույն թվականին նկարահանվել է «Վագրը ողջ է» ֆիլմում, որում պետք է խաղար գլխավոր չարագործ Զահիրի դերը, բայց երբ ֆիլմը թողարկվեց, նրա մասնակցությամբ ոչ մի տեսարան չկար։
2018 թվականին էկրան է բարձրացել Villain ֆիլմը, որտեղ դերասանը նկարահանվել է Շիվա Ռաջկումարի հետ, որը ևս ունեցել է առևտրային հաջողություն։
Սուդիպը եղել է նաև առաջին կաննադալեզու դերասանը, որը նկարահանվել է արտասահմանյան ֆիլմում։
Սուդիպն այժմ խաղում է Dabangg 3 ֆիլմում, որտեղ խաղում է բացասական դեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Sudeep — An Interview with the latest heart throb of the Kannada film industry | BangaloreBest.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «ZEE5». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Guaranteed Quality — Generic Cialis Canada — chitraloka.com». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ My Autograph: Sudeep manages to score — Rediff.com Movies
- ↑ Review: Phoonk — Rediff.com
- ↑ Kerala, Karnataka actors are sidelined in Bollywood: Sudeep — The Hindu
- ↑ K Rajani Kanth and Varada Bhat (2012 թ․ հուլիսի 10). «Eega 'flies high' at box office». Business Standard (անգլերեն).