Սոցիալական ստերեոտիպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սոցիալական ստերոտիպ, մարդկանց հոգեբանության մեջ ամրացած պատկերացում, որը ծառայում է իբրև սոցիալական իրականության ճանաչման և գնահատման միջոց, վարքի կարգավորիչ։ Սոցիալական ստերոտիպ իրականության այս կամ այն երևույթի պարզեցված պատկերն է՝ հագեցած սուբյեկտի հուզական վերաբերմունքով։ Սոցիալական ստերոտիպ ձևավորվում է անձնական փորձի հիման վրա, ինչպես նաև հաղորդակցման միջոցով։ Որևէ սոցիալական․ հանրույթին բնորոշ Սոցիալական ստերոտիպների համակարգի մեջ բեկվում են այդ հանրույթի ապրելակերպը, դասակարգային, ազգային, տարիքային, մասնագիտական առանձնահատկությունները։ Սոցիալական ստերոտիպները պահպանվում են հատկապես ավանդույթների և սովորույթների շնորհիվ։ Սոցիալական ստերոտիպը զգալիորեն հեշտացնում է երևույթների գնահատումը, սակայն, իբրև իրականության մոտավոր, իսկ երբեմն աղճատված գնահատական, կարող է նաև խոչընդոտել ավելի խորը ճանաչողությանը։ Բուրժական պրոպագանդան լայնորեն օգտագործում է Սոցիալական ստերոտիպները՝ աշխատավորությանը իշխող վերնախավին ձեռնտու ձգտումներ, իդեալներ, վարքի նորմաներ, ճաշակ ներարկելու համար, տարածված Սոցիալական ստերոտիպի օրինակներ են «սովետական ռազմական սպառնալիքը», «ամերիկյան երազանքը», «պլյուրալիստական դեմոկրատիան» և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 25 CC-BY-SA-icon-80x15.png