Սորբում
Սորբում (լատին․՝ sorbere — կլանել), պինդ կամ հեղուկ նյութի շրջապատում գտնվող գազերի, հեղուկների և լուծված նյութերի մոլեկուլները կլանելու երևութը։ Կլանող նյութերը կոչվում են սորբենւոներ, կլանվողները՝ սորբատներ։ Սորբում պինդ կամ հեղուկ սորբենտի ծավալով կոչվում է աբսորբում, մակերևույթի վրա՝ ադսորբում, կլանումը գազային միջավայրից պինդ կամ հալված սորբենտի ծավալով՝ օկկլյուզիա։ Եթե Սորբումը ուղեկցվում է քիմիական փոխազդեցությամբ, ապա այն քեմասորբում է, գոլորշիների կլանումը բարձր ծակոտկեն սորբենտով հաճախ ուղեկցվում է մազանոթային կոնդենսմամբ՝ մազանոթներում և ծակոտիներում գոլորշին հեղուկանում է։ Սորբում կարեոր դեր ունի քիմիական․ ռեակցիաները և քիմիական արդյունաբերական․ պրոցեսներն իրականացնելու գործում։ Կենսաբանական բազմաթիվ պրոցեսներ իրականանում են Սորբման միջոցով (CO2-ի մոլեկուլների կլանումը բույսի, ամինաթթուներինը՝ էրիթրոցիտների կողմից, ֆագի ամրացումը մանրէներին են)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 18)։ |