Սով Բենգալիայում (1943)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սով Բենգալիայում, 1943

Սով Բենգալիայում 1943 թվականին (Բենգալերեն՝ পঞ্চাশের মন্বন্তর) իրադարձություն Բրիտանական Բենգալիայում (այժմ բաժանված Հնդկաստանի ու Բանգլադեշի միջև), որին ըստ տարբեր գնահատականների՝ զոհ է գնացել 0.8-ից մինչև 3.60 միլիոն մարդ։

Բնական նախապայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովի անմիջական պատճառը սննդի սաստիկ պակասն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բենգալիայում աճեցվում էր բրնձի երեք հիմնական կուլտուրա՝ ձմռանը հավաքվող «ամանը», աշնանը հավաքվող «աուսը» և գարնանը հավաքվող «բորոն»։ Ամանը կազմում էր բրնձի ընդհանուր արտադրության մոտ 70%-ը, սակայն 1942 թվականի ձմեռային ցիկլոնը ոչնչացրեց բերքի զգալի մասը հարավային ափամերձ շրջաններում, և հետագա ավելորդ անձրևներն ու ջրհեղեղները ավելի մեծ վնաս պատճառեցին[1]։ Ընդհանուր առմամբ տուժել է 3200 քառակուսի մղոն հողատարածք, որից 450 քառակուսի մղոնը ոչնչացվել է մակընթացային ալիքների կողմից, իսկ 400 քառակուսի մղոնը տուժել է ջրհեղեղից[2]։ Բորբոսն էլ ավելի մեծ վնաս հասցրեց՝ ոչնչացնելով բրնձի որոշ տեսակների 50%-ից մինչև 90%-ը[3]։

Երկրորդ աշխարհամարտի ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիրմայի ճապոնական օկուպացիան բացառեց բրնձի ներկրման հնարավորությունը, որը կազմում էր բենգալյան շուկայի մոտ 20%-ը[1]։ Բիրմայի օկուպացիան նաև առաջացրեց բրնձի գների աճ, քանի որ վերավաճառողները սկսեցին գնել բենգալյան բերքը։ 1942 թվականի դեկտեմբերից հետո վեց ամսում բրնձի գինը գրեթե եռապատկվեց։ Բրնձի պակասի պատճառով խուճապը միայն բարձրացրեց գները։ Այնուամենայնիվ, վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ բրնձի հասանելիության մակարդակն ընդամենը 5%-ով ցածր է եղել նախորդ տարվա համեմատ և 13%-ով ավելի, քան 1941 թվականին[1]։ Բացի այդ, ցորենի արտահանման աճը փոխհատուցեց բրնձի բերքի նվազումը, ուստի 1943 թվականին Բենգալիայում սննդի իրական պակաս չկար։ Գները բարձրացան բրնձի պակասի մասին լուրերի հետևանքով, և ոչ թե բուն բերքի ձախողման պատճառով. սովը պայմանավորված էր շուկայական շահարկումներով[1]։

Բրիտանական գաղութային քաղաքականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական վարչակազմի գործողությունները հաճախ նշվում են որպես սովի պատճառներից մեկը։ 1943 թվականի առաջին յոթ ամիսներին 80,000 տոննա պարենային հացահատիկ է դուրս բերվել սովամահ Բենգալից[4][5]։ Իշխանությունները, վախենալով ճապոնական ներխուժումից, դիմեցին այրված երկրի մարտավարությանը։ Մասնավորապես, առգրավվել են բոլոր նավակները, որոնք կարող էին տեղափոխել ավելի քան 10 մարդ (ընդհանուր առմամբ՝ 66500 նավ[6]։ Սա խաթարեց ներքին ջրային տրանսպորտի համակարգը, քանի որ բնակիչները նավակներով ձկնորսություն էին անում և սնունդ տանում շուկաներ։ Հնդիկ տնտեսագետ Ամարտյա Սենը պնդում է, որ Բենգալիայում սովը պայմանավորված էր քաղաքների տնտեսական բումով, որը բարձրացրեց պարենային գները և դրանով իսկ սովի դատապարտեց միլիոնավոր գյուղացիների, որոնց եկամուտը մնաց անփոփոխ[7]։ Բրիտանական կառավարությունը կարող էր օգնել գաղութին պարենային օգնությունով, սակայն, ըստ Սենի, այն քիչ հետաքրքրություն ուներ աղքատներին օգնելու հարցում։

Խնդրի ուսումնասիրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնդիրը մանրամասն ուսումնասիրել հնաավոր չի, քանի որ առկա վիճակագրության մեծ մասը կասկածելի է։ Մեկ այլ խնդիր է նաև խնդրի չափազանց քաղաքականացումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Myers D.։ Causes of the Great Bengal Famine 1943, suite101 
  2. Knight Sir Henry (1954)։ Food Administration in India, 1939-47 (անգլերեն)։ Stanford University Press։ ISBN 978-0-8047-0447-2 
  3. Sreenivasaprasad S., Johnson R. (2001-10-31)։ Major Fungal Diseases of Rice (անգլերեն)։ Springer Science & Business Media։ ISBN 978-1-4020-0050-8 
  4. Соловьёв Б. Г. (1976)։ История Второй мировой войны 1939—1945։ Մոսկվա: Военное издательство министерства обороны СССР։ էջ 467 
  5. Shiva Vandana (2000-01)։ Stolen Harvest: The Hijacking of the Global Food Supply (անգլերեն)։ South End Press։ ISBN 978-0-89608-607-4 
  6. Sandler Stanley (2001)։ World War II in the Pacific: An Encyclopedia (անգլերեն)։ Taylor & Francis։ ISBN 978-0-8153-1883-5 
  7. «The Real Causes of Famine - TIME»։ web.archive.org։ 2012-02-04։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2022-08-12