Սովորական սերինոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական սերինոս
Էգ և արու սերինոսներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ընտանիք Fringillidae
Լատիներեն անվանում
Fringilla mantifringilla
Հատուկ պահպանություն

Սովորական սերինոս , (լատ.՝ Fringilla mantifringilla), սերինոսների ընտանիքի թռչուն։ Ձմեռող է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը՝ 14 սմ է, թևերի բացվածքը՝ 25-26 սմ։ Գոտկատեղը սպիտակ է, դաստակաթևի միջին մասի շերտը և կուրծքը՝ նարնջագույն։ Թռչելիս նկատելի է թևավերևի սպիտակ շերտը։ Հետբնադրման շրջանում արուի գլխի ու մեջքի փետուրները բաց դարչնավուն երիզներով են։ Էգի ունկընկալները մուգ են, դիմային մասը՝ մոխրավուն, ծոծրակը կլոր տարին՝ մոխրագույն։ Բնադրման շրջանում արուի փետուրների բաց երիզներն անհետանում են, գլուխը և մեջքը դառնում միատարր սև։

Էգ սերինոս

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեր է փնտրում գետնին, ծառերի տակ՝ թաքստոցին մոտ։ Հանդիպում է մինչև 300 անհատից բաղկացած երամներում՝ հաճախ՝ ամուրիկների հետ։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, պուրակներում։ Սնվում է սերմերով։ Աշնան ամենավաղ վերադարձը՝ հոկտեմբերի 1-ին կեսից մարտի 1-ին տասնօրյակը։ Ձուն ՀՀ տարածքից՝ փետրվարից մարտի սկիզբ։ Որոշակի դեր ունի մոլախոտերի ոչնչացման գործում։ Հարմարվում է անազատ պայմաններին, բարձր գեղագիտական արժեք է ներկայացնում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png