Սովոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սովոկ (ռուս.՝ Совок, որը ծագում է ռուս.՝ Советский Союз[1], թարգ.՝ Խորհրդային Միություն կամ ռուս.՝ советский оккупант[2], թարգ.՝ սովետական օկուպանտ), Խորհրդային Միության առասպելների համակարգից և իրականությունից բխող որոշ հոգեբանական և սոցիալական նախապաշարմունք, կողմնորոշում, մտածելակերպ կամ աշխարհայացք ունեցող և այդ հիմունքների վրա այլ անձանց, երևույթները և շրջակա միջավայրը գնահատող անձին, ինչպես նաև ընդհանրապես խորհրդային համակարգը և խորհրդային իրականությունը նկարագրող պեյորատիվ եզրույթ[3]։ Առօրյայի մեջ «սովոկ» եզրը սովորաբար օգտագործվում է արհամարհական և նույնիսկ նողկանքի երանգներով։

Հայաստանում հայտնի է դարձել նաև «պոլիտբյուրոյի մտածելակերպ» եզրը, որը համապատասխանում է «սովոկի մտածելակերպ» եզրին։ Նման արտահայտությունը օգտագործել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարություն իր այցի ժամանակ[4]։

Իր նշանակությամբ մոտ է Homo Soveticus եզրին։

«Սովոկ» անձի հոգեբանական և սոցիալական դրույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի ԳԱԱ Սոցիոլոգիայի ինստիտուտի սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ Յուրի Սաենկոյի պնդմամբ, «սովոկ» անձը համընդհանուր ստրկության համակարգի ազդեցության տակ դաստիարակված և այդ համակարգը ընդունած մարդն է, որը կարող է լինել ինչպես սովորական քաղաքացին («ստրուկը» ըստ Սաենկոյի) և էլիտան («ֆեոդալը» ըստ Սաենկոյի)։ Սաենկոն «սովոկ» եզրի հետ համատեղ և նույնիսկ ավելի ճշգրիտ է համարում «սովետական ստրուկ» եզրը։ Արդյունքում, Սաենկոյի պնդմամբ, խորհրդային համակարգի ազդեցության տակ դաստիարակված մարդկանց մոտ ձևավորվել է առանձնահատուկ հոգեբանություն՝ հնարավորինս արագ և հնարավորինս շատ բարիքներ յուրացնել։ Սաենկոյի պնդմամբ, նման կերպով վարվում է քրոնիկապես վախեցրած, ահաբեկված և երկյուղած մարդը։ Հենց վախն էլ ծնում է ամենաթույլատրելիությունը։ Սաենկոյի պնդմամբ, Խորհրդային Միության քաղաքացին ապրել է այլընտրանք չունեցող, կոլխոզի նման միասնականացված հասարակությունում։ Մոդելների, վարքագծի, որոշումների բազմազանության հենց այդ անընկալունակությունն էլ ժառանգել են հետխորհրդային պետությունները և իրենց ժողովուրդները։ Դասական ստրկատիրական հասարակությունում ստորացված անձեռնմխելիներից բացի միշտ գոյություն է փիլիսոփայական համարձակ մտքեր, գիտական հայտնագործություններ, մշակութային գլուխգործոցներ արտադրող էլիտան։ Սակայն «սովոկը», Սաենկոյի պնդմամբ, մեծ մասամբ ապրում է մշակութային վակուումի մեջ։ Նա չգիտի ավանդույթներ, լինելով հավերժ «ժամիշխան» (ռուս.՝ Временщик): Դրա մեջ է կայանում, Սաենկոյի պնդմամբ, «սովոկի» ողբերգությունը։ Օրինակ բերելով Ուկրաինան, Սաենկոն պնդում է, որ միաժամանակ մնալով «սովոկ», Ուկրաինան մշտապես զգում է հին համակարգը, որից երկրի բնակչության զգալի մասը դեռ հոգեբանական կախվածության մեջ է, վերականգնման վտանգը, քանի որ անկախության տարիներին, փաստացի, այդպես էլ չի առաջարկվել կյանքի նոր մոդելը։ Այդ իսկ պատճառով «սովոկի» հիշողությունը դարձված է դեպի անցյալը, քանզի մինչև օրս նրան ոչ ոք չի համոզել, սակայն և օրինակ էլ չի ցույց տվել, թե ինչպես կարելի է լինել ազատ[5]։

Ուկրաինացի արձակագիր, քննադատ, գրականագետ և հրապարակախոս Միխայիլ Սլաբոշպիցկու կարծիքով, տիպիկ «սովոկ» կարելի է համարել այն մարդուն, ում հոգևոր ուժերի աղբյուրն ու հակումն թշնամու պատկերի ստղեծումն ու պայքարը դրա դեմ։ «Սովոկի» առանձնահատկություններն են անհանդուրժողականությունը, ագրեսիվությունը և չափազանց աներեսությունը[5]։

Ուկրաինացի գրաֆիկ, թատրոնի և կինոյի ռեժիսոր Սերգեյ Մասլոբոյշչիկովի կարծիքով, «սովոկի» գլխավոր նշան նէ անհատականի վերաբերյալ համընդհանուր արհամարհանքն է, որը արտացոլվում է ոչ միայն իրեն շրջապատողների վերաբերյալ գռեհկությամբ, այլ նաև անտարբերությամբ՝ իր սեփական ներքին աշխարհի նկատմամբ։ Փաստացի, Մասլոբոյշչիկովի պնդմամբ, «սովոկը» առանց հոգևոր նրբությունների մարդն է։ Այդ իսկ պատճառով նման անձի արարքները, ռեակցիները, պահվածքը առանց որևէ դժվարությունների կարելի է կանխատեսել և հաշվարկել։ Որոշ չափով, «սովոկը» զանազան գաղափարախոսական մանիպուլյացիաների իդեալական նյութ է։ Սեփական միաչափության և կանխատեսելիության պատճառով «սովոկը» օգտակար է իշխանության համար, քանի որ իրեն կարելի է հեշտությամբ իշխել[5]։

Եզրը արվեստի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական «Սեկտոր Գազա» ռոք խումբը իր երգացանկի մեջ ունի «Մենք սովոկի տղեք ենք» (ռուս.՝ Мы совковские ребята) վերնագրով երգ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]