Սովետի նարոդնիխ դեպուտատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սովետի նառոդնիխ դեպուտատով» (ռուս.՝ Советы народных депутатов, «ժողովրդական դեպուտատների սովետներ»), հասարակական-քաղաքական ամսագիր նախկին Խորհրդային Միությունում։ Առաջին անգամ լույս է տեսել 1957 թվականին, Մոսկվայում։ Խորհրդային գաղափարախոսության դիրքերից լուսաբանել է խորհրդային կյանքը, պատգամավորների գործունեությունը, պետական մարմինների աշխատանքի փորձը տնտեսության, մշակույթի, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, բնակարանային-կոմունալ տնտեսության, ֆինանսների, բնակչության կենցաղային սպասարկման, առևտրի և այլ բնագավառներում։ Տպագրել է օրենսդրությունների մեկնաբանություններ, ընթերցողների հարցերի պատասխաններ, խորհրդատվություններ և այլն։ Անդրադարձել է նաև Սոցիալիստական ճամբարի երկրների անցուդարձին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 12