Սոսե Միջազգային կինոփառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոսե Միջազգային կինոփառատոն (անգլ.՝ Sose International Film Festival): Ամենամյա միջազգային կինոփառատոն, որն անցկացվում է Երևան քաղաքում։ Կինոփառաոնը առաջին անգամ անցկացվել է 2014 թ-ի ապրիլի 18-ին։ Կինոփառատոնը կազմակերպվել է Զիս Մշակույթի Կենտրոն հասարակական կազմակերպության կողմից։

Կինոփառատոնը կրում է հայոց պատմության վառ անհատականություններից մեկի՝ Սոսե Մայրիկի անունը։ Հայուհի, ով հերոսաբար ապրեց իր կյանքը, թե՛ որպես մայր, թե՛ որպես կին, և թե՛ որպես իր ազգի նվիրյալ։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ-ի ապրիլի 18-ին առաջին անգամ անցկացվեց Սոսե Հանրապետական Կինոփառատոնը «Բովանդակությունը՝ կին» խորագրով։ Փառատոնին մասնկացում էին այն ֆիլմերը, որոնց բուն թեման կինն էր։ 2015թ-ին տեսնելով փառատոնի հանդեպ ստեղծագործողների հետաքրքրությունն ու դրական արձագանքները, լսելով մասնագետների և հասարակության կարծիքներն ու առաջարկությունները՝ կինոփառատենի կազմակերպիչները որոշեցին ընդլայնել փառատոնի աշխարհագրությունը և այն հայտարարվեց Սոսե Միջազգային Կինոփառատոն։ Մինչև 2016 թվականը կինոփառտոնն ընթացել է «Բովանդակությունը՝ կին» խորագրով։

ԱՐՁԱՆԻԿ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանիկը պատկերում է կնոջ մարմինը իր ողջ բովանդակությամբ։ Այն միաժամանակ կնոջ կոնքն է՝ խորհրդանշելով նրա հմայքը, կանացի էներգիան և կինն է հղիության շրջանում՝ խորհրդանշելով կյանքը շարունակելու նրա առաքելությունը։ Արձանի հեղինակ՝ Արմեն Սահակյան։

ԺՅՈՒՐԻ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցութային ծրագրերի անվանակարգերում հաղթող ֆիլմերը որոշում է միջազգային ժյուրին, իսկ ժյուրիի անդամներին ընտրում է կինոփառատոնի տնօրինությունը։ Ժյուրիի կազմում ընդգրկվում են համաշխարհային կինեմատոգրաֆիայի ներկայացուցիչներ՝ դերասաններ, ռեժիսորներ, կինոգետներ և այլ մասնագետներ։

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական մրցութային ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցում են լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր։

«Բովանդակությունը՝ կին» խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցում են խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր որոնց հիմնական թեման կինն է։

«Ուսանողական» մրցութային ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցում են ուսանողները իրենց ուսանողական աշխատանքներով

ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական մրցութային ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղարկային լիամետրաժ ֆիլմերի մրցույթ (Սոսե արձանիկ)

  • Լավագույն սցենար
  • Լավագույն օպերատոր
  • Լավագույն երաժշտական ձևավորում
  • Լավագույն դերասանուհի
  • Լավագույն դերասան
  • Լավագույն ռեժիսոր
  • Լավագույն ֆիլմ

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ (Սոսե արձանիկ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն օպերատոր
  • Լավագույն երաժշտական ձևավորում
  • Լավագույն ռեժիսոր

Վավերագրական ֆիլմերի մրցույթ (Սոսե արձանիկ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն օպերատոր
  • Լավագույն երաժշտական ձևավորումշ
  • Լավագույն ռեժիսոր

«Բովանդակությունը՝ կին» խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն մեկնաբանություն (Սոսե Մայրիկի անվան մրցանակ)

«Ուսանողական» մրցութային ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղարկային ֆիլմերի Լավագույն ուսանողական աշխատանք (վկայական)
  • Վավերագրական ֆիլմերի Լավագույն ուսանողական աշխատանք (վկայական)

ՆՊԱՏԱԿԸ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոփառատոնի գերնպատակն է այսօրվա կինոն և նրա զարգացումը տարածաշրջանում։ Մեր տարածաշրջանն ունի ակնհայտ խնդիրներ ֆիլմարտադրության ոլորտում և չափազանց կարևոր է շփումը, հանդիպումները, համագործակցությունները միջազգային կինոգործիչների հետ։ Կինոփառատոնը ծրագրել է աշխարհի տարբեր ծայրերից հրավիրել ֆիլմարտադրության ոլորտի ներկացուցիչներին և ծավալել տարատեսակ միջոցառումներ՝ներգրավելով նաև ոլորտի սկսնակ կինոգործիչներին։