Սոնիա Մաչանիկ
Սոնիա Մաչանիկ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1925 |
Ծննդավայր | Քեյփթաուն, ՀԱՀ |
Մահացել է | նոյեմբերի 12, 1977 (52 տարեկան) |
Մահվան վայր | Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ և Հարավաֆրիկյան Միություն |
Մասնագիտություն | բժիշկ և հոգեբան |
Երեխաներ | Roy Courtnall Summerfield? և Յան Շապիրո |
Սոնիա Մաչանիկ (անգլ.՝ Sonia Machanick, հունիսի 15, 1925, Քեյփթաուն, ՀԱՀ - նոյեմբերի 12, 1977, Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ), հարավաֆրիկացի բժշկուհի, հեղինակ ու հոգեբան, որն առաջ է քաշել դիսլեքսիայով ու ուսուցման այլ դժվարություններ ունեցող երեխաներին դասավանդելու նոր մեթոդներ։ Հիմնադրել է Ջափարի դպրոցը[1], որը հատուկ դպրոց էր Յոհաննեսբուրգում և կրթություն է ապահովել այնպիսի երեխաների համար, որոնք պայքարել են հիմնական կրթության համակարգում որևէ հաջողության հասնելու համար։ Գրել է չորս մակարդակի ընթերցարանների շարք (Sounds Travel Too), ինչպես նաև ընթերցանության այլ օժանդակ նյութեր անգլերեն և աֆրիկաանս լեզուներով (Tom Kan Lees)[2], որոնք լայնորեն օգտագործվել են 1960-1970-ական թվականներին[3] ձայնային մեթոդով գրագիտություն ուսուցանելու համար։ Հեղինակել է նաև ուսուցման դժվարություններ ունեցող երեխաների վերաբերյալ հոդվածներ[4]։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է երեք երեխաներից երկրորդը, որոնք ծնվել են Քեյփթաունում, ներգաղթյալների ընտանիքում․ մայրը Միացյալ Թագավորությունից էր, հայրը՝ Լիտվայից։ Մայրը՝ Էդնա Անի Լով Քորթնոլը, եղել է Լոնդոնի համալսարանի առաջին շրջանավարտներից (1922)[5], որը հետագայում ստեղծել է ազգային բարեգործական մրցանակ, որն ամեն տարի շնորհվել է գիտության որևէ բնագավառում գիտական աստիճան ստացած հարավաֆրիկացի երկու կնոջ[6]։
Դպրոցն ավարտելուց հետո ընդգրկվել է Քեյփթաունի համալսարանի բժշկության դասընթացներում։ Դեռևս ուսանողական տարիներին նախաձեռնել է արձակուրդի սխեմա բժշկականի ուսանողների համար, որպեսզի վերջիններս բժշկական աջակցություն տրամադրեն Տրանսկեյ հիվանդանոցում։ Եղել է նաև Քեյփթաունի համալսարանում գործող «Ուսանողների առողջության և բարեկեցության կենտրոնների կազմակերպություն» հասարակական կազմակերպության անդամներից մեկը, որն ուղիներ էր փնտրում բարելավել զարգացող համայնքներում բնակվող անհատների կյանքի որակը Քեյփ Մետրոպոլիտենի տարածքում։
1947 թվականին ավարտելուց հետո նա վերադարձել է հիմնական համալսարանական մասնաճյուղ՝ հոգեբանություն ուսումնասիրելու և աշխատել համալսարանի մանկական կլինիկայում։ Ամուսնացել է համալսարանի դասխոս Հիլել Աբե Շապիրոյի հետ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղափոխվել են Յոհանեսբուրգ, որտեղ սկզբից աշխատանքի է անցել Ալեքսանդրա թաունշիփ տուբերկուլյոզի կլինիկայում, հետագայում որպես մատենավար Թարա հիվանդանոցում։
Ելնելով աշխատանքային փորձից հանգել է այն եզրակացության, որ պետք է կարիերա ծավալի վերականգնողական կրթության ոլորտում, կոնկրետ նպատակ ունենալով այնպիսի երեխաների ախտորոշման և բուժման համար հարմարություններ մշակելը, որոնց հուզական և կրթական կարիքները չեն ապահովվել հիմնական կրթական համակարգում։ սկսել է աշխատել այնպիսի երեխաների հետ, որոնք որոնք ունեին ուսուցման հետ կապված մի շարք խնդիրներ, այդ թվում՝ հուզական վարքագծային խնդիրներ, դիսլեքսիա և դիսպրաքսիա։
Իր ամուսնու և մի խումբ այլ ծնողների հետ կարևոր դերակատարություն է ունեցել Հարավային Աֆրիկայի առաջին բազմառասսայական Վուդմիդ ավագ դպրոցի բացման գործում[7]։
Ջափարի դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործունեության ընդլայնմանը զուգահեռ ավելի մեծ տարածքներ ուենալու անհրաժեշտությունը հանգեցրել է 1966 թվականին Յոհանեսբուրգում Ջափարի դպրոցի հիմնադրմանը։
Դպրոցն ընդարձակվել է և հնարավորություն ունեցել ընդունելու ավելի մեծ թվով երեխաների, ինչպես նաև հատուկ մանկավարժների համար գիտաժողովներ անցկացրել ու աշխատանքային տողաբաշխումներ կատարել[3]։ Հենց սկզբից Ջափարին գործել է ոչ-ռասսայական հիմքի վրա, կրթաթոշակներով ապահովել սևամորթ աշակերտներին՝ հիմնական դպրոցներում ուսանելու համար։
1977 թվականին 52 տարեկանում իր վաղաժամ մահից հետո եղել է անորոշության մի շրջան, որին հաջորդել է դպրոցի՝ նոր վայրում վերաբացումը։ Բժիշկ Մաչանիկի աշխատանքը կրթական հետազոտությունների ոլորտում ճանաչվել է Հարավային Աֆրիկայի բժշկության համալսարանի կողմից և այն ստեղծել է Սոնիա Մաչանիկի անվան ճանապարհորդական կրթաթոշակ[8]։ Մահից հետո հիմք է դրվել նաև իր անվամբ հիշատակի դասախոսություններին[9]։ 2002 թվականի հունվարից դպրոցի տնօրենը Սթիվ Ռիզն է[10]։
Աշխատանքների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sounds Travel Too. Book 1[11]
- Sounds Travel Too. Book 2[12]
- Sounds travel Too. Book 3..[13]
- Sounds Travel Too. Book 4[14]
- The management of a child with a learning disability[15]
- Learning disabilities in childhood - some guidelines and cautions[16]
- Congresses and Meetings[17]
- People and Events[18]
- I'll Make Me a World[19]
- Where Can I Go? Cape Town[20]
- Waarheen kan ek gaan? Kaapstad[21]
- Tom Lees. Boek 1[2]
- Tom Kan Lees. Boek 2[22]
- Johannes Arnoldus van Beukering; Maurice David Gelfand; Sonia Machanick**[23]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Japari celebrates 48 years | Rosebank Killarney Gazette». Rosebank Killarney Gazette. 2014 թ․ հուլիսի 2. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ 2,0 2,1 Machanick, Sonia; Waddingham, Susan (1975). Tom lees. Boek 1 Boek 1. Johannesburg: Meditor. ISBN 978-0909077037.
- ↑ 3,0 3,1 Feldman, Max (1978 թ․ ապրիլի 8). «Sonia Machanick» (PDF). South African Medical Journal. 53: 564.
- ↑ Machanick, Sonia (1973 թ․ հունվարի 1). «The Management of a Child with a Learning Disability». South African Medical Journal. 47 (4). ISSN 0256-9574.
- ↑ London University (1836). «University of London Students 1836-1938». Senate House Library. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Machanick, Edna. «National Fellowship Awards». South African Association of Women Graduates. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «BBC News | Education | The new struggle». news.bbc.co.uk. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Prof. I. Gordon. "In Memorium, Hillel Abbe Shapiro"(չաշխատող հղում), South African Medical Journal, 66, December 22/29 1984.
- ↑ Schwartz, Geraldine J. (1983). Advances in Research & Services for Children with Special Needs. UBC Press. ISBN 9780774801645.
- ↑ «History – Japari School». Japari School (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Machanick, Sonia; Sassoon, Anne (1976). Sounds travel too. Book 1 Book 1. London: Heinemann Educational. ISBN 978-0435014605.
- ↑ Machanick, Sonia; Sassoon, Anne (1976). Sounds travel too. Book 2 Book 2. London: Heinemann Educational. ISBN 978-0435014612.
- ↑ Machanick, Sonia; Sassoon, Anne (1969). Sounds travel too. Book 3 Book 3. Johannesburg: Meditor.
- ↑ Machanick, Sonia; Sassoon, Anne (1969). Sounds travel too. Book 4 Book 4. Johannesburg: Meditor.
- ↑ Machanick, S (1974). «The management of a child with a learning disability». South African Medical Journal. 48 (17): 753–756. ISSN 0256-9574.
- ↑ Machanick, S (1973). «Learning disabilities in childhood - some guidelines and cautions». South African Medical Journal. 47 (25): 1123–1125. ISSN 0256-9574.
- ↑ «Congresses and Meetings». South African Medical Journal. 61 (5): 172. 1982. ISSN 0256-9574.
- ↑ «People and Events». South African Medical Journal. 61 (5): 172. 1982. ISSN 0256-9574.
- ↑ Machanick, Sonia (1977). I'll make me a world. Johannesburg, South Africa: Meditor. ISBN 978-0620019491.
- ↑ Machanick, Sonia (1976). Where can I go?: Cape Town. Johannesburg: Meditor. ISBN 978-0620019477.
- ↑ Machanick, Sonia (1976). Waarheen kan ek gaan? Kaapstad. Johannesburg: Pioneer Press.
- ↑ Machanick, Sonia; Waddingham, Susan (1975). Tom kan lees. Boek 2 Boek 2. Johannesburg: Meditor.
- ↑ Dubovsky, H; Wainer, B; Feldman, M.B (1978). «Johannes Arnoldus van Beukering; Maurice David Gelfand; Sonia Machanick: in». South African Medical Journal. 53 (14): 563–564. ISSN 0038-2469.