Սոնա Մարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնա Մարդանյան
Ծնվել էհունիսի 28, 1939(1939-06-28) (84 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունկենսաքիմիկոս
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր

Սոնա Սմբատի Մարդանյան (հունիսի 28, 1939(1939-06-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կենսաքիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1994

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1970 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտում, 1990 թվականից՝ լաբորատորիայի վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են հյուսվածքներից սպիտակուցների և ֆերմենտների անջատմանը, նրանց ակտիվ կենտրոնների կառուցվածքին, համակարգի այլ բաղադրամասերի հետ փոխազդեցությանը, կատալիտիկ հատկություններին ու դրանց բժշկության մեջ կիրառմանը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Buzaneva, Eugenia V.; Scharff, Peter (2012 թ․ դեկտեմբերի 6). Frontiers of Multifunctional Nanosystems (անգլերեն). Springer Science & Business Media. ISBN 9789401003414.