Սոմալի (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոմալի
Դրոշ Զինանշան


ԵրկիրԵթովպիա Եթովպիա
ԿարգավիճակԵթովպիայի շրջաններ
Մտնում էԵթովպիա
ՎարչկենտրոնՋիջիգա
Պաշտոնական լեզուներսոմալիերեն
Բնակչություն4 329 001 մարդ (2005)
Տարածք327 068 կմ²
Սահմանակցում էՕրոմիա, Դիրե Դաուա և Աֆար
ISO 3166-2 կոդET-SO
somalistate.com

Սոմալի (ամհարերեն՝ ሶማሌ ክልል, Կաղապար:Lang-so), շրջան Եթովպիայի հարավ-արևելքում։ Վարչական կենտրոնը Ջիջիգա քաղաքն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1992 թվականը շրջանի վարչական կենտրոնն էր Քեբրի Դահեր քաղաքը, սակայն մայրաքաղաքը տեղափոխվել է Գոդե։ 1994 թվականին քաղաքական և ռազմավարական նպատակներով այն կրկին տեղափոխվել է Ջիջիգա։

2005 թվականի վերջում ջրհեղեղի արդյունքում զոհվել է մոտ 100 մարդ, ինչպես նաև 100 000 նեղաբնիկներ տուժել են։ Քենիայում ջրհեղեղը նաև ոչնչացրել է բնակարաններ՝ նախատեսված 25 000 սոմալիացի փախստականների համար[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանակցում է Սոմալի պետության հետ հարավ-արևելքում և հյուսիս-արևելքում, Քենիայի հետ` հարավ-արևմուտքում, Օրոմիա, Աֆար և Դիրե Դաուա էթովպական շրջանների հետ` արևմուտքում։ Շրջանը զբաղեցնում է Օգադեն պատմական շրջանի տարածքի գերակշռող մասը, որտեղ 1995 թվականից տեղակայված է Հարերգե պրովինցիան։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունը կազմում է 4 445 219 մարդ, նրանց 2 472 490-ը տղամարդ են, 1 972 729-ը` կին։ Քաղաքային բնակչությունը հաշվվում է 623 004 մարդ (14,02 %): Բնակչության միջին խտությունը` 15,9 մարդ/կմ²։ Շրջանում հաշվվում են 685 986 առանձին տնտեսություններ, այս կերպ, միջինում մեկ տնտեսությանը բաժին է ընկնում 6,8 մարդ (6-ը` քաղաքային շրջաններում և 6,5-ը` գյուղական)։

Էթնիկ կազմ. սոմալիացիներ (97,2 %), օրոմո (0,46 %), ամհարա (0,66 %), գուրագե (0,12 %): Ամենատարածված լեզուն սոմալիերենն է, որը համարվում է մայրենի բնակչության 96,82 %-ի համար։ Բնակչության 0,51 % մայրենի են անվանել օրոմոն, 0,92 %-ը` ամհարերենը։ Մուսուլմանները կազմում են 98,4 %-ը, քրիստոնյա-մոնոֆիզիտները՝ 0,6 %-ը, այլ կրոնների ներկայացուցիչները՝ մոտ 1 %-ը[2]։

Շրջանի տարածքում տեղակայվել է 8 ճամբար փախստականների համար և 1 տարանցիկ կենտրոն, որոնցում մնացել են 212 967 փախստականներ Սոմալիից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Floods plague Horn of Africa, wash away refugee shelters — UN
  2. «« Census 2007 Tables: Somali Region»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 31-ին., Tables 2.1, 2.5, 3.1, 3.2, 3.4
  3. «Registered Somali Refugee Population». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.