Սոլո (գետ)
Սոլո | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 548 |
Ավազանի մակերես | 16 100 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Gunung Sewu Geopark? |
Գետաբերան | Ճավայի ծով |
Գետաբերանի տեղակայում | Ճավայի ծով |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Madiun River? |
Երկիր | Ինդոնեզիա |
Երկրամաս | Արևելյան Յավա[1][2] և Կենտրոնական Ջավա[1] |
Գետը Վիքիպահեստում |
Սոլո (ինդոն.՝ Bengawan Solo), գետ Ինդոնեզիայում, ամենախոշոր գետը Ճավա կղզում։ Գետի երկարությունը 548 կմ է, ավազանի մակերեսը՝ 16100 կմ²։
Սկիզբ է առնում Լավու և Մեշալի հրաբուխների լանջերից, հոսում է հիմնականում լայն, հաճախ ճահճոտ հովիտով, ստորին հոսանքում դառնում է գալարվող։ Թափվում է Ճավայի ծովը։ Սոլո գետի 200 կիլոմետրը նավարկելի է։
Առատ է հոկտեմբերից մայիս ամիսներին, երբ այն բավականին տարածվում է։ Գետի հովիտը խիտ բնակեցված է։ Սոլո գետի վրա ամենախոշոր քաղաքներն են՝ Սուրակարտա, Չեպու, Բոջոնեգերո։
Գետի հովտում են գտնվում Սանգիրանը և Տրինիլը, որոնք հայտնի են հնագիտական պեղումներով և պիթեկանթրոպոսների (կապիկ-մարդ) գտածոներով[3][4]։ Սոլոյի ափին, Նգանդոնգ բնակավայրի մոտ 1931—1933 թվականներին գտնվել են ճավանթրոպոսների մնացորդներներ (Homo soloensis)[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://sda.pu.go.id/balai/bbwsbengawansolo/portal/index.php/wilayah-admisitratif-2/#:~:text=Wilayah%20Sungai%20Bengawan%20Solo%20terletak,udara%20dan%20kelembaban%20yang%20tinggi.
- ↑ GeoNames — 2005.
- ↑ Tantri Yuliandini, 'Tracing man’s origins in Sangiran, Pacitan' Արխիվացված 2013-09-05 Wayback Machine, The Jakarta Post, 23 August 2002.
- ↑ Триниль / Trinil
- ↑ Нгандонг / Ngandong, Solo Man
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլո (գետ)» հոդվածին։ |
|