Jump to content

Սոլենոիդային վեկտորական դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագնիսական հոսքի արտահայտումը սոլենոիդում

Սոլենոիդային, կամ մրրկային է կոչվում այն վեկտորական դաշտը, որի S հոսքը կամայական փակ մակերեսով հավասար է զրոյի։

    

Եթե այդ պայմանը տեղի ունի ցանկացած փակ S-ի ինչ-որ տարածքում, ապա այդ պայմանը համարժեք է նրան, որ վեկտորական դաշտի դիվերգենցիան հավասար է զրոյի։

    

Նշանակում է, որ դիվերգենցիան այդ տարածքում ամենուրեք գոյություն ունի։ Այդ պատճառով սոլենոիդային դաշտն անվանում են նաև անիվերգենտ։ Լայն դասի տիրույթներում այս պայմանը տեղի ունի միայն այն դեպքում, երբ ունի վեկտորական պոտենցիալ, այսինքն՝ կա մի վեկտորային դաշտ, որ -ն կարող է արտահայտվել՝ ինչպես իր ռոտորը։

    

Այլ կերպ ասած, դաշտն համարվում է մրրկային, եթե այն աղբյուրներ չունի։ Այդպիսի դաշտի ուժագծերը չունեն ոչ սկիզբ, ոչ վերջ և համարվում են փակ։ Մրրկային դաշտը գեներացվում է ոչ թե անշարժ լիցքերով, այլ իր հետ կապված փոփոխվող դաշտերով։ Քանի որ բնության մեջ գոյություն չունեն մագնիսկանան լիցքեր, ապա մագնիսական դաշտը միշտ համարվում է մրրկային, և իր ուժագծերը միշտ փակ են։ Չնայած հաստատուն մագնիսի ուժագծերը դուրս են գալիս մագնիսի բևեռներից, իրականում փակվում են մագնիսի ներսում։ Այդ պատճառով բաժանելով մագնիսը 2 մասի՝ չի հաջողվի ստանալ 2 առանձին բևեռներ։

  1. Մագնիսական ինդուկցիայի վեկտորի դաշտ (հետևանք է Մաքսվելի հավասարումներից, կոնկրետ Գաուսի թեորեմից մագնիսական դաշտի համար)
  2. Անսեղմելի հեղուկի արագության դաշտ (հետևանք է անխզելիության հավասարման դեպքում)։
  3. Էլեկտրական դաշտը այն տարածքում, որտեղ բացակայում են լիցքերը։ Սոլենոիդային E դաշտի համար անհրաժեշտ ազատ և կապված լիցքերի բացակայություն։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլենոիդային բառը ծագել է հունարեն սոլենոիդ բառից, որը նշանակում է «խողովակաձև» կամ «ինչպես խողովակ»։