Սնդիկաօրգանական միացություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սնդիկաօրգանական միացություններ, մոլեկուլում ածխածնի ատոմին միացած սնդիկի ատոմ պարունակող օրգանական միացություններ։ Լինում են զուգաչափ՝ R—Hg—R՝, և ոչ զուգաչափ՝ R—HgX սնդիկաօրգանական միացություններ (R-ը, R՝-ը օրգ․ ռադիկալներ են, X-ը՝ թթվային մնացորդ), որոնք կարող են դարձելի փոխարկվել՝ 2RHgX^RHgR֊[֊HgX2։ Սնդիկի աղերի հետ կոմպլեքսային միացություններ առաջացնող նյութերի (NH3, KI, Na2Si03, ամալգամներ են) առկայությամբ հավասարակշռությունը տեղաշարժված է աջ։ Ալիֆատիկ R2Hg սնդիկաօրգանական միացությունները ծանր, ցնդող հեղուկներ են, մյուսները՝ բյուրեղական նյութեր։ Կայուն են, չեն քայքայվում ալկալիների, թույլ թթուների և օքսիդիչների ազդեցությամբ։ ճառագայթելիս սնդիկաօրգանական միացությունները քայքայվում են, անջատելով սնդիկ և ազատ ռադիկալներ, որոնք ենթարկվում են հետագա փոխարկումների։ Քայքայվում են նաև հալոգենների, ուժեղ թթուների, օքսիդիչների (02,03 են) ազդեցությամբ։ Սնդիկաօրգանական միացությունները ստանում են սնդիկի աղերի և օրգանական միացությունների (օրինակ, մագնեզիում-օրգանական միացությունների) փոխազդեցությամբ։ Օգտագործվում են օրգանական սինթեզում և սահմանափակ քանակներով՝ որպես միջատասպան նյութեր։

Սնդիկ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 481