Սյունյաց երկիր
Սյունյաց երկիր | |
---|---|
Տեսակ | թերթ |
Գլխավոր խմբագիր | Սամվել Ալեքսանյան |
Հիմնադրվել է | 2003 |
Հրատարակման վայր | Կապան |
Կայք | syuniacyerkir.am |
«Սյունաց երկիր», տասնօրյա պարբերական Սյունիքի մարզում, հիմնադրվել է 2003 թ. հոկտեմբերի 1-ին։
Հիմնադիրն ու հրատարակիչն է «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսնում 2003 թվականից Կապանում։ Թերթի հիմնադիր խմբագիրն է Հայաստանի վաստակավոր լրագրող Սամվել Ալեքսանյանը։
Հաջորդել է «Սյունիք» (1996–2000 թվականներ, հիմնադիր-խմբագիր՝ Էդուարդ Զոհրաբյան, խմբագիր՝ Գագիկ Դավթյան), «Սյունյաց աշխարհ» (2000–2003 թվականներ, խմբագիրներ՝ Սամվել Ալեքսանյան, Նարա Հովհաննիսյան, Վահրամ Օրբելյան) պարբերականներին։
Լուսաբանում է Սյունիքի մարզի մեջ մտնող երբեմնի շրջանների՝ Մեղրու, Կապանի, Գորիսի, Սիսիանի հասարակական-քաղաքական կյանքը, տնտեսական վիճակը, հոգևոր և կրթամշակութային առօրյան, տպագրում վերլուծական-քննադատական նյութեր, անդրադառնում պատմական անցյալին, ճանաչված դեմքերի։
2008 թվականից «Սյունյաց երկիրը» համացանցում է. 2008 թվականից գործում է syuniacyerkir.am կայքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |