Սյունիք աշխարհազոր կամավորական զորամիավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյունիք աշխարհազոր կամավորական զորամիավորում
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեցհունիս 1992
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1993

«Սյունիք աշխարհազոր», կամավորական զորամիավորում։ Ստեղծվել է 1992 թվականի հունիսին Պ. Հայրիկյանի նախաձեռնությամբ՝ Սյունիքի և ՀՀ տարբեր շրջանների կամավորականներից (հիմնականում ԱԻՄ-ականներ)։ Ունեցել է շտաբ։ Զորամիավորումը բաղկացած էր 10 առանձին ջոկատներից, որոնք բացի բնակավայրերի պաշտպանությունից, զբաղվել են նաև ազատագրված տարածքների վերաբնակեցման աշխատանքներով։ 1992-1993 թվականներին զորամիավորման տարբեր ջոկատներ մասնակցել են Հայաստանի Հանրապետության Գորիսի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն Քաշաթաղի («Մարդասիրական միջանցք»), Կուբաթլուի, Զանգելանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ա. Փայտյանը, Ն. Խանզադյանը, Ս. Վեզիրյանը, Ա. Զաքարյանը և ուրիշներ։ Շտաբի պետեր են եղել Տ. Բոստանջյանը, Հ. Մակարյանը և Ս. Ղարիբյանը։ «Սյունիք աշխարհազոր»-ից զոհվել է 51 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։