Սյուզի (կապիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզի
Անվան բնօրինակスージー
Տեսակշիմպանզե
Սեռիգական
Ծնվել է1948
Սատկել էմարտի 20, 1969(1969-03-20)

Սյուզի (1948մարտի 20, 1969), շիմպանզեի էգ, Ճապոնիայի Ուէնո կենդանաբանական այգի է բերվել ԱՄՆ-ից։ Կարողացել է կատարել տարբեր հնարքներ՝ քշել է հեծանիվ, քայլել ոտնացուպերով, չմուշկներ քշել։ Ժողովրդականություն է վայելել[1] և շուտով դարձել է Ուէնո կենդանաբանական այգու խորհրդանիշը։ 1956 թվականին համազգային ճանաչում է ստացել կենդանաբանական այգի այցելած կայսր Հիրոհիտոյի հետ ձեռքսեղմումի պատճառով։

Ձեռք բերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1945 թվականը Ուէնոյում չորս շիմպանզե կար, որոնք ստացվել էին Գերմանիայից կենդանաբանական այգիների միջև փոխանակման ծրագրով։ Դրանցից երկուսը՝ չորսամյա արու և էգ շիմպանզեները, բերվել էին 1938 թվականին, բայց 1939 թվականին սատկել էին տուբերկուլոզից։ Հաջորդ երկուսը բերվել էին 1941 թվականին, բայց սատկել էին 1943 և 1945 թվականներին։ Երեքամյա Սյուզին ԱՄՆ-ից բերվեց 1951 թվականին։ Նրան ըստ պայմանագրի գնել էր Կալիֆոռնիայի առևտրական մի ընկերություն Հերմոս Բիչից։ Որոշ ժամանակ անց ձեռք են բերել յոթամյա արու շիմպանզե Բիլին։

Առաջին տարին կենդանաբանական այգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզիին կցված էին երկու աշխատակից, որոնց խնդիրն էր մինչև կենդանաբանական այգու 70-ամյակը, որ կայանալու էր 1952 թվականին, սովորեցնել տարբեր հնարքներ։ Սյուզին շատ լավ վարժվում էր, և սովորեց քշել հեծանիվ, քայլել ոտնացուպերով, չմուշկներ քշել, օղակներ նետել, ծափ տալ, ձեռքերի վրա կանգնել, սեղմել լուսանկարչական խցիկի կոճակը և դաշնամուրի վրա պարզ եղանակներ նվագել։ Նրա վարժությունները որոշ ժամանակ ընդհատվեցին, քանի որ երեք մետր բարձրությունից ընկել, և ոտքի թաթը վնասել էր։

Հայտնի հանդիպումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզին 1952 թվականին հաջող ելույթ ունեցավ, և շարունակեց իր ելույթները կենդանաբանական այգու բաց բեմում հետագա տարիներին։ 1956 թվականի ապրիլի 20-ին կենդանաբանական այգի է այցելել Հիրոհիտո կայսրը։ Սյուզին, որ իր բեմական զգեստով՝ վանդակավոր փեշ, գլխարկ և շապիկով, հեծանիվ էր վարում, տեսնելով կայսրին մոտեցել և ձեռք է պարզել նրան։ Որոշ վարանումից հետո կայսրը սեղմել է կապիկի մեկնած ձեռքը։ Բարձրաստիճան այցելուի ձեռքսեղմումը նկարահանել են լրագրողները և նկարը հայտնվել է նույն ճրվա երեկոյան թերթերում։

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականի հուլիսից Սյուզին տառապել է հաստ աղիքի հիվանդությունից, և 1957 թվականի հունվարի 20-ից պաշտոնապես ուղարկվել է թոշակի։ Բիլի հետ նա հաշտ է ապրել, բայց հրաժարվել է զույգվել, և այդ պատճառով սերունդ չի ունեցել։ Սյուզիին բուժելու նպատակով կենդանաբանական այգու աշխատակիցները հրավիրել են Կոմագոմէ հիվանդանոցի գլխավոր վիրաբույժին, որը վիրահատել է կապկին։ Երկու ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո Սյուզին կազդուրվել և ապրել է ևս 12 տարի։ 1969 թվականին նրա վիճակը կտրուկ վատացել է, շտապ վիրահատությունը նրան չի փրկել և երկու օր անց նա մահացել է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]