Սմբատ Տերունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սմբատ Տերունյան
Ծնվել է1923
Ազգությունհայ
Մասնագիտությունբանաստեղծ և հասարակական գործիչ

Սմբատ Մարտիրոսի Տերունյան (Տեովլեթյան), (ծնվել է 1923, կղզի Միտիլինի, Հունաստան), հայ բանաստեղծ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Նիկոզիայի Մելքոնյան կրթական հաստատությունը (1942), 50-ական թվականներին հաճախել Լոնդոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասընթացները։ Տերունյանը Մելքոնյան կրթական հաստատության հոգաբարձության անդամ է։ Մասնակցել է Հայաստանի գրողների միության 2-րդ և 8-րդ համագումարներին։ «Մինչև վերադարձ» (1946) ժողովածուում արտացոլված է հեղինակի քաղաքացիական նկարագիրը, այն համոզումը, որ սփյուռքահայության հեռու լինելը Խորհրդային Հայաստանից «․․․ պիտի տանի ․․․ մահվան»։ «Համեցող այգաբաց» (1959) և «Ճառագայթ և մշուշ» (1968) ժողովածուները բովանդակում են քնարական տաղաշարքեր, որոնց հիմնական թեման սերն է, բնությունը, փիլիսոփայական խոհը։ Երևանում լույս է տեսել Տերունյանի «Տարագիր տաղեր» (1981) ժողովածուն։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարագիր տաղեր, Բեյրութ, 1996:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 689 CC-BY-SA-icon-80x15.png