Սմբատ Հակոբյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սմբատ Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 17, 1962(1962-01-17)
Մահացել էապրիլի 27, 2021(2021-04-27) (59 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունքանդակագործ, քաղաքական գործիչ և պատգամավոր

Սմբատ Սոսյայի Հակոբյան (հունվարի 17, 1962(1962-01-17) - ապրիլի 27, 2021(2021-04-27)), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմբատ Հակոբյանը ծնվել է 1962 թվականի հունվարի 17-ին։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, ստացել քանդակագործի որակավորում։ Եղել է ՀՀ նախարարների խորհրդի նախագահի օգնական։ Ընտրվել է ՀՀ ԳԽ Պաշտպանության և ներքին գործերի, հետագայում՝ բնության պահպանության և բնական պաշարների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀ պաշտպանության նախարարությունում եղել է ջոկատի հրամանատար։ «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ[2]։

Արցախյան շարժմանը շարժմանը մասնակցել է առաջին իսկ օրերից։ Սումգայիթի ջարդերից հետո մի խումբ տղաների հետ ձևավորել է առաջին մարտական ջոկատներից մեկն ու մասնակցել Զանգեզուրի, Նոյեմբերյան, Ղարաբաղի ինքնապաշտպսանական մարտերին։

Սմբատ Հակոբյանը եղել է ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի անվտանգության հարցերով օգնականը, մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ զինված ուժերում[3]։

Հայ-ադբեջանական պատերազմի ժամանակ եղել է հարավային ուղղություններից մեկի հրամանատարը[4]։

Մահացել է 2021 թվականի ապրիլի 27-ին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի գործով հարցաքննվել է Ռուբեն Հայրապետյանը». armenpress.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  3. ««Հայացք». Սմբատ Հակոբյան. «Ռուբեն Հայրապետյանը մասնակցել է Արցախի հերոսամարտին»». Hetq.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  4. «Մահացել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  5. «Մահացել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը | 24news». www.24news.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]