Jump to content

Սկվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սկվածք, շլիխ (գերմ.՝ Schlich), ծանր միներալների ֆրակցիա, ստացվում է բնական փուխր նստվածքների, արհեստականորեն մանրացրած ապարների կամ միներալային գոյացումների լվացման հետևանքով։ Սկվածքի կազմության մեջ մտնում են միներալների հատիկներ, որոնք կայուն են ֆիզիկական և քիմիական հողմնահարման նկատմամբ և ունեն ավելի քան 3000 կգ/մ³ լռություն (ոսկի, պլատին, կինովար, կասիտերիտ, շեելիտ, մագնետիտ, ցիրկոն, ալմաստ և այլն)։ Ալյուվիալ և դելյուվիալ նստվածքներից սիստեմատիկ սկվածքային փորձանյութեր են վերցնում օգտակար հանածոների ցրոնային և արմատական հանքավայրերի որոնման ժամանակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։