Սկոպյեի ջրանցույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Սկոպյեի ջրանցույց
Скопски аквадукт
Akvadukt (18).JPG
Սկոպյեի ջրանցույցը
ԵրկիրFlag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա
ՏեղանքՎիզբեգովո գյուղ Սկոպյեի մոտ, Մակեդոնիա
ՏեսակԿամուրջ, Ջրանցույց
Նյութաղյուս, քար
Կառուցվել էՀուստինիանոս Ա (527-565) օրոք կամ
Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում (16-րդ դար)
Երկարություն386
Բարձրություն16.5
Կոորդինատներ: 42°1′25.000000099607″ հս․ լ. 21°25′7.0000000996057″ ավ. ե. / 42.02361111113877712° հս․. լ. 21.418611111138780245° ավ. ե. / 42.02361111113877712; 21.418611111138780245

Սկոպյեի ջրանցույց (մակեդ.՝ Скопски аквадукт), ջրանցույց և հնագիտական վայր Մակեդոնիայի Վիզբեգովո գյուղում՝ Սկոպյեից 2 կմ հյուսիս-արևմուտք։ Սկոպյեի ջրանցույցը Մակեդոնիայում գտնվող միակ ջրանցույցն է, և նախկին Հարավսլավիայի տարածքի երեք ամենամեծ և լավ պահպանված ջրանցույցներից մեկը՝ Սպլիտ քաղաքի մոտ գտնվող Դիոկլետինայի, Մոնտենեգրոյի Բար ջրանցուցների հետ միասին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկոպյեի ջրանցույցի կառուցման ժամկետները հստակ չեն։ Կա երեք տեսություն.

  • Հին Հռոմի տիրապետության ժամանակաշրջանում (1-ին դար). ըստ այս տեսության ջրանցույցը սնել է Սկուպի բնակավայրը
  • Բյուզանդական կայսրության տիրապետության ժամանակաշրջանում (Հուստինիանոս Ա գահակալության օրոք). այս տեսության համաձայն ջրանցույցը ջուրը հասցրել է Հուստիանոս Պրիմա բնակավայր[1]
  • Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակաշրջանում. այս տեսության համաձայն ջրանցույցը կառուցվել է 16-րդ դարում մեծ թվով թուրքական բաղնիքների համար[2]

Ջրանցույցն օգտագործվել է մինչև 18-րդ դար: Պահպանվել է միայն 386 մետր 55 կամարներից աղյուսե և քարե շինությունը։ Հավանաբար ջրանցույցը ջուր վերցրել է Լավովեց աղբյուրից (Սկոպսկա Ցրնա Գորա լեռներում գտնվող Գլուվո գյուղից), Սկոպյեից 9 կմ հյուսիս-արևմուտք և ջուրը հասցրել է քաղաքի կենտրոն։

Համայնապատկեր Սկոպյեի ջրանցույց
Սկոպյեի ջրանցույցը մինչև 1945 թվականը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Petrov K, «Akvedukt kraj Skopje i problemot na negovata datiranje», Godisen Zbornik na Filozofski Fakultet, 13 (1962).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. According to this theory, Justiniana Prima, was somewhere near the Skopje Fortress, and not, as is usually considered in Lebane Serbia, at the site Caričin Grad.
  2. Аквадукт Скопје, www.architect.mk, accessdate=2010-08-25

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]