Jump to content

Սկոպիեի կենդանաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկոպիեի կենդանաբանական այգի
Зоолошка градина Скопје
Տեսակկենդանաբանական այգի
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
ՎարչատարածքՍկոպիե
Հիմնվել է1926
Մակերես12 հեկտար
Սկոպիեի կենդանաբանական այգիը գտնվում է Հյուսիսային Մակեդոնիաում
Սկոպիեի կենդանաբանական այգի
Սկոպիեի կենդանաբանական այգիը գտնվում է Երկիրում
Սկոպիեի կենդանաբանական այգի

Սկոպյեի կենդանաբանական այգի (մակեդոներեն՝ Зоолошка градина Скопје), կենդանաբանական այգի, որը գտնվում է Մակեդոնիայի Հանրապետության մայրաքաղաք Սկոպյեում[1]։ 12 հեկտար տարածք զբաղեցնող այս կենդանաբանական այգում ցուցադրվում են շուրջ 85 տեսակի կենդանիներ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյոպյեի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1926 թվականին՝ մակեդոնացի կենսաբան Սռանկո Կարամանի ղեկավարած հանձնաժողովի կողմից։ Բացման պահին կենդանաբանական այգին զբաղեցնում էր ընդամենը 4 հեկտար (9.9 ակր) տարածք, որտեղ ցուցադրվում էին ընդամենը մի քանի կենդանատեսակներ։

Ցուցադրվող կենդանատեսակները գազանանոցը ստացել էր նվեր՝ բացման կապակցությամբ։ 1965 թվականին Սկոպյեի ավագանին ընդունում է որոշում, որի համաձայն կենդանաբանական այգու տարածքը պետք է ընդարձակվեր՝ հասնելով ներկայիս սահմաններին։ Սակայն տարիների ընթացքում այգին հայտնվել է մի շարք քննադատների թիրախում։ Բնապահպանները կենդանաբանական այգու տնօրինությանը մեղադրում էին կենդանիներին ոչ պատշաճ կերպով խնամելու համար։

Բողոքի ալիքը մեծացավ այն ժամանակ, երբ գազանանոցի միակ փիղը 23 տարեկան հասակում սատկեց՝ նախքան Բելգրադի կենդանաբանական այգի տեղափոխվելը[3]։ Դրան հաջորդեց այն, որ 2009 թվականին այստեղ սատկեց նաև Կոկո շիմպանզեն։

Սակայն 2008 թվականին քաղաքապետարանը կենդանաբանական այգուն հատկացրեց 42 միլիոն դենար՝ այգու բարեկարգման համար։ Նույն թվականին այն անդամակցեց Եվրոպայի կենդանաբանական այգիների և ակվարիումների միությանը։ Մինչ 2010 թվականը այգում կառուցվել են 18 նոր ցանկապատված տարածքներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «PM Gruevski visits renovated Skopje Zoo». macedoniaonline.eu. Macedonian International News Agency. 2010 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
  2. «About the Zoo». zooskopje.com.mk. Skopje Zoo. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
  3. «Deceased elephants at Skopje Zoo in Macedonia». elephant.se. Elephant Encyclopedia. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.