Զագրեբի կենդանաբանական այգի
Զագրեբի կենդանաբանական այգի
խորվ.՝ Zoološki vrt grada Zagreba | |
---|---|
![]() Զագրեբի կենդանաբանական այգու մուտքը | |
Տեսակ | կենդանաբանական այգի |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Զագրեբ |
Հիմնվել է | հունիսի 27, 1925 |
Մակերես | 7 հեկտար |
Զագրեբի կենդանաբանական այգի (խորվ.՝ Zoološki vrt grada Zagreba), քաղաքային զբոսայգի և կենդանաբանական այգի, որը գտնվում է Խորվաթիայի Զագրեբ քաղաքում։
Համարվում է Խորվաթիայի երեք կենդանաբանական այգիներից մեկը՝ ամենախոշորը և ամենահինը՝ ըստ ստեղծման ամսաթվի, որը զբաղեցնում է 7 հեկտար տարածք։
Զագրեբի կենդանաբանական այգին գտնվում է «Մաքսիմիր» մարզադաշտի հարևանությամբ, ուր բազմիցս տեղի են ունենում կարևոր ֆուտբոլային հանդիպումներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զագրեբի կենդանաբանական այգին Խորվաթիայի ամենահին կենդանաբանական զբոսայգին է, որը հիմնադրվել է 1925 թվականի հունիսի 27-ին։
Վերակառուցվել է 1990 թվականին։ Զագրեբի կենդանաբանական այգին Կենդանաբանական այգիների և ակվարիումների համաշխարհային ասոցացիայի և Եվրոպայի վտանգված կենդանատեսակների պահպանման նախագծի անդամ է։
Ներկայումս՝ կենդանաբանական զբոսայգու տնօրենն է Դավորկա Մալկովիչը։
Կենդանատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենդանաբանական այգում ապրում են 275 տեսակի 2,225 կենդանիներ, այդ թվում՝ կաթնասուններ, երկկենցաղներ, սողուններ և թռչուններ։
Այգում պահպանվող վտանգված տեսակներից են ձյունահովազը, փոքր պանդան, զեբրայծը, ադդակսը, սահարայի այծքաղը, վիրջինյան պարկամուկը, շիմպանզեն, զուբրը, երկսապատավոր ուղտը և այլն[1]։
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Զագրեբի կենդանաբանական այգի Archived 2010-05-27 at the Wayback Machine., տեսակային բազմազանություն (խորվ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2017-02-22 at the Wayback Machine.
- Կենդանաբանական այգու վերակառուցման նախագծեր(չաշխատող հղում) (խորվ.)
- Զագրեբի կենդանաբանական այգի Archived 2016-03-03 at the Wayback Machine. (խորվ.)