Սկիլլա և Քարիբդիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սկիլլա Լուվրում

Սկիլլա և Քարիբդիս, առասպելական ծովային հրեշներ հին հունական դիցաբանության մեջ։ Իբր բնակվելով Իտալիան և Սիկիլիան բաժանող նեղուցի հանդիպակաց ափերին, դարանակալել և կործանել են ծովագնացներին։ Սկիլլան համարվել է ծովային անդունդը մարմնավորող Փորկիս աստծո և Հեկատե դիցուհու դուստրը (ըստ մի առասպելի, գեղանի կույս Սկիլլային խանդից հրեշ է դարձրել կախարդուհի Կիրկեն)։ Սկիլլան պատկերվել է շնակերպ (6 գլուխ՝ եռաշար ժանիքներ ունեցող երախներով և 12 ոտք), իսկ Քարիբդիսը՝ սարսափազդու ջրահորձանուտի տեսքով, որն օրական 3 անգամ կլանում և արտավիժում է նեղուցի սև ջրերը։ Անգամ ծովերի աստված Պոսեյդոնն անկարող է կործանումից փրկել Սկիլլաի և Քարիբդիսի միջև նավարկողներին։ Փրկվել կարողացել են միայն Ոդիսևսն ու արգոնավորդները։ «Գտնվել Սկիլլա և Քարիբդիսի միջև» արտահայտությունն այլաբանորեն նշանակում է հանդիպակաց կողմերից ենթարկվել վտանգի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 441 CC-BY-SA-icon-80x15.png