Սկանդերբեգի հրապարակ (Ալբանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
մալթ.՝ Sheshi Skënderbej
Սկանդերբեգի հրապարակ
Երկիր Ալբանիա
ՏեղագրությունՏիրանա
Անվանվել էՍկանդերբեգ
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Սկանդերբեգի հրապարակ (ալբ․՝ Sheshi Skënderbej), Տիրանայի գլխավոր հրապարակն է։ 1968 թվականին անվանվել է ի պատիվ Ալբանիայի ազգային հերոս Սկանդերբեգի։ Հրապարակում է գտնվում Սկանդերբեգի հուշարձանը[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի վերանորոգումից հետո
Սկանդերբեգի հրապարակ

Ալբանական միապետության ժամանակաշրջանում հրապարակը բաղկացած էր տարբեր շինություններից, որոնք կոմունիստական հասարակարգի ժամանակաշրջանում պայթեցվեցին։ Հրապարակի կենտրոնում էր գտնվում հսկայական ցայտաղբյուրը։ Տիրանայի հին շուկան գտնվում էր ներկայիս Մշակույթի պալատի տեղում, Ուղղափառ տաճարը՝ Տիրանայի միջազգային հյուրանոցի տեղում, քաղաքապետարանի նախկին շենքը՝ Ալբանիայի ազգային պատմական թանգարանի շենքի տեղում։ Սկանդերբեգի հուշարձանի տեղում կանգնած է եղել Ստալինի արձանը։ Ալբանիայի առաջնորդ Էնվեր Հոջայի հուշարձանը գտնվում էր Ազգային թանգարանի և Ալբանիայի բանկի միջև։ 1991 թվականի ուսանողական ցույցերի ժամանակ հուշարձանը հանվել է։

2010 թվականի վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկանդերբեգի հրապարակ

Տիրանայի նախկին քաղաքապետերից Էդի Ռաման սկսեց հրապարակի մոդերնիզացման և եվրոպականցման ծրագիրը[3]։ 2010 թվականի մարտից աշխատանքներ տարվեցին հրապարակը հետիոտների և հասարակական տրանսպորտի տարածք դարձնելու համար[4]։ Նոր ցայտաղբյուրն անձրևաջրերը որպես ջրամատակարարման միջոց է օգտագործում։ Ժամանակի ընթացքում հրապարակի շուրջ ստեղծվեց նոր օղակաձև ճանապարհ։ Վերանորոգման այս ծրագիրը հովանավորեց Քուվեյթի հանրապետությունը։

Նոր նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկանդերբեգի հրապարակը գիշերը

2011 թվականի սեպտեմբերից Տիրանայի քաղաքապետ Լուլզիմ Բաշան ներկայացրեց նոր նախագիծ՝ ըստ որի տրանսպորտային միջոցները, հեծանիվները կտեղաշարժվեն հրապարակի կենտրոնից ձգվող նեղ արահետով։ Սկանդերբեգի հուշարձանի տարածքը կանաչապատվեց և տարածքում տնկեցին բազմաթիվ ծառեր։

Նշանակալի շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]