Ալբանիայի ազգային պատմական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբանիայի ազգային պատմական թանգարան
Изображение логотипа
Museo Nacional de Historia, Tirana, Albania, 2014-04-17, DD 10.JPG
Տեսակազգային թանգարան և պատմության թանգարան
ԵրկիրFlag of Albania.svg Ալբանիա
ՏեղագրությունՏիրանա
Ղեկավարության նստավայրՏիրանա, Ալբանիա
ՀասցեՍկանդերբեգի հրապարակ
Հիմնադրվել է1981
Կայքhist.tirana.cchnet.it/sections

Ալբանիայի ազգային պատմական թանգարան (ալբ․՝ Muzeu Historik Kombëtar) Ալբանիայի ամենամեծ թանգարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվել է 1981 թվականի հոկտեմբերի 28-ին։ Զբաղեցնում է 27 000 կմ տարածք, որից 18 000 նախատեսված է ցուցադրությունների համար։

Թանգարանը բաղկացած է հետևյալ սրահներից.

  • Հնագիտության սրահ
  • Միջին դարերի սրահ
  • Վերածննդի դարաշրջանի սրահ
  • Անկախության սրահ
  • Իկոնոգրաֆիայի սրահ
  • Հակաֆաշիստական պատերազմի ազգային ազատագրական սրահ
  • Կոմունիստական ահաբեկչության սրահ
  • Մայր Թերեզայի սրահ

Հնագիտության սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտության սրահը թանգարանի ամենակարևոր տաղավարներից է՝ 585 նմուշներով։ Ցուցադրությունը սկսվում է ուշ Պալեոլիթ շրջանից և ավարտվում վաղ միջնադարով (IV-VIII դարեր)։ Ցուցադրված են առարկաներ Նեոլիթյան ծաղկուն դարաշրջանից մինչև 4-րդ հազարամյակի կեսերը։

Ցուցադրված են արծաթե և բրոնզե մետաղադրամներ, որոնք հայտնաբերվել են մ.թ.ա IV-IV-րդ դդ.։ Հատկապես տպավորիչ է Ապոլլոն Աստծո հսկայական արձանը։ Հետաքրքրական է «Դուրրասի գեղեցկուհին» խճանկարը (մ.թ.ա IV դար), Արտեմիսի գլուխը (մ.թ.ա III դար), մարդու կրաքարե գլուխը (IV|մ.թ.ա V դար), կարմիր պատկերներով նկարազարդված ծաղկամաններ։

Միջին դարերի սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սրահում այցելուները կարող են տեսնել Ալբանիայի տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային զարգացումները VI-XV դարերում։ Սրահում հատուկ անկյուն է հատկացվել Principality of Arber-ին, Epitaph of Gllavenica-ին (1373)։ Լուսանկարների, փաստաթղթերի միջոցով ցուցադրվում է ալբանացիների դիմադրությունը Օսմանյան կայսրության դեմ։

Վերածննդի դարաշրջանի սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերածննդի դարաշրջանի սրահում առկա են բնօրինակ առարկաներ՝ փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, ազգային դրոշներ, զենքեր, պարտատոմսեր և այլ մշակութային առարկաներ։ Առարկաների մեծ մասը Ալբանիայի մշակույթի և պատմության ազգային խորհրդանիշներ են։ Սրահում ցուցադրված առարկաները վերագրվում են XIX դարի կեսերից մինչև 1912 թվական։

Անկախության սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախության սրահում ներկայացված են Անկախության հռաչակագրի պատմական պահերը 1921-1939 թթ.։

Իկոնոգրաֆիայի սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացված են Ալբանիայի հետ բյուզանդական արվեստի շուրջ 70 նմուշներ։

Հակաֆաշիստական պատերազմի ազգային ազատագրական սրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սրահում ներկայացված են 220 նմուշներ, որոնք արտացոլում են 1920 թվականից մինչև 1945 թվական Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտ։

Կոմունիստական ահաբեկչության սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունիստական ահաբեկչության սրահը բացվել է 2012 թվականին։ Այստեղ ցուցադրված են փաստաթղթեր, լուսանկարներ և առարկաներ, որոնք պատականում են Ալբանիայի 1945-1990 թթ. միակուսակցական համակարգին։

Մայր Թերեզայի սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սրահը նվիրված է Մայր Թերեզայի ընտանիքին, կյանքին և գործունեությանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]