Սխինիաս-Մարաթոն ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սխինիաս-Մարաթոն ազգային պարկ
Εθνικό Πάρκο Σχινιά Μαραθώνα
Տեսակազգային պարկ
Երկիր Հունաստան
ՎարչատարածքԱտիկա և Մարաթոն
Հիմնվել է2000[1]
Մակերես14,39 կմ²[1]
Սխինիաս-Մարաթոն ազգային պարկը գտնվում է Հունաստանում
Սխինիաս-Մարաթոն ազգային պարկ

Սխինիաս-Մարաթոն ազգային պարկ (հուն․՝ Εθνικό Πάρκο Σχινιά Μαραθώνα), հունական ազգային պարկ է, որը տեղակայված է Ատտիկեյում և գտնվում է Աթենքից 40 կմ հյուսիս-արևելք Մարաթոնյան հարթավայրում։ Սա Ատտիկեյի խոշոր էկոհամակարգն է առափնյա ճահճուտներով։ Պարկի տարածքը կազմում է 13,84 կմ², ծովային տարածքն էլ հաշվելու դեպքում։ Պարկի տարածքի մեջ են գտնվում՝ սոճենիների անտառներ, մեծ ճահիճ, թերակղզի և ճահճացած առափնյա հատվածները (նախկինում այնտեղ է տեղակայցած եղել ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ը, որոնք տեղակայված են եղել մինչև 1990-ական թվականները)։

Ազգային պարկը ունի մեծ բնական և էկոլոգիական նշանակություն։ Ամեն տարի այստեղ են գալիս զբոսաշրջիկներ, որոնք հանգստանում են ծովափերին և զբաղվում են լողով, ինչպես նաև հետևում են թռչունների ետևից և դիտում են տեսարանները։ Պարկը պատմականորեն կապված է Մարաթոն քաղաքի հետ, որի մոտ երբևիցե տեղի է ունեցել հայտնի հույն-պարսկական ճակատամարտը։ Այսօր ճակատամարտի դաշտում ճահիճ է գտնվում[2]։ Պարկը դասվում է IUCN-ի կողմից IV-րդ կատեգորիայի պարկերի շարքին։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Հունաստան ի նախագահի 22-6/3-7-2007 հրամանագրով ծովափնյա հատվածները և Սխնիի հողերը ընդգրկվեցին Ազգային պարկի կազմի մեջ։ Բացի այդ պարկի տարածքը բաժանվեց հետևյալ գոտիների՝

  • Գոտի Α1. ջրաճահճային հանդավայրերի պահպանության գոտի
  • Գոտի Α2. Կյունոսոյրաս թերակղզու բարձրավանդակային շրջան (նախապահպանվող գոտի)
  • Գոտի Α3. Սոճենիների գոտի (նախապահպանվող գոտի)
  • Գոտի Α4. Մակարիասի հանքային աղբյուների գոտի (նախապահպանվող գոտի)
  • Գոտի Α5. Մարաթոնյան ծովածոցի ծովային գոտի
  • Գոտի Β1. Էկոլոգիական ձևավորման գոտի
  • Գոտի Β2. Զբոսաշրջության և ռեակտիվ գոտի
  • Գոտի Β3. Ծովախորշում լողանալու համար գոտի
  • Գոտի C. Գյուղատնտեսության համար հատկացված վերահսկվող գոտի

№ 3044/2002 օրենքով ձևովորվել է Սխինիաս-Մարաթոն ազգային պարկի կառավարման ինստիտուտ։

Պարկի խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտառը մշտապես գտնվում է հրդեհների վտանգի առջև, իր բուսականության կազմի պատճառով։ 2004 թվականին տեղադրվեց հակահրդեհային ավտոմատ համակարգ, բայց այն չի գործում[3]։ Նաև գրանցվում են որսագողության դեպքեր[3]։
  • A3 և B3 գոտիներում զբոսաշրջիկների ազդեցությունը հաճախ խախտում է պարկի տարածքի կանոնադրությունը։ Այսպես, տարածքում էին գտնվում ոչ մեծ բնակելի շինություններ, որոնք փակվեցին ազգային պարկի ձևավորումից հետո, իսկ սեփականատերերը փոխհատվուցվեցին։ Գրանցվում են նաև անօրինական շինարարության դեպքեր[3]։
  • 2004 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ օլիմպիական թիավարության կենտրոնի համար հատուկ իրականացվում էին ջրաբաշխումներ, որը հանգեցրեց նրան, որ ճահիճները ցամաքեցին երկար ժամանակով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
  2. Schinias-Marathon National Park Արխիվացված 2017-04-17 Wayback Machine (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 Dimitrios Papadimoulis (2005 թ․ ապրիլի 20). «Interrogazione scritta alla Commissione europea» (իտալերեն). Европарламент.
  4. Wallström (2002 թ․ սեպտեմբերի 23). «Risposta data dalla sig.ra Wallström a nome della Commissione» (իտալերեն). Европарламент.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]