Սլովենիայի ազգային ընտրությունը կազմակերպել էր RTV Սլովենիա հեռուստաընկերությունը։ Ազգային ընտրությունը կազմված էր երկու փուլից՝ եզրափակչից և սուպերեզրափակչից։ Եզրափակչին մասնակցում էին 10 մասնակիցներ, որոնցից երկուսը կանցնեին սուպերեզրափակիչ։
ՍլովենիանԵվրատեսիլ 2011 երգի մրցույթում ներկայացնում էր Մայա Կեուչը իր "No One" երգով։ Մայա Կեուչը հանդես էր գալիս երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ՝ մայիսի 12-ին 13 համարի ներքո։ Հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկությունից հետո, Մայան եզրափակիչ մեկնեց երրորդը 112 միավորով։ Եզրափակչում Մայան հանդես էր գալիս 20 համարի ներքո և քվեարկության արդյունքում զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը 96 միավորով։