Սլովակերենի այբուբեն
Արտաքին տեսք
Սլովակերենի այբուբեն (սլովակ.՝ Slovenská abeceda), լատիներենի այբուբենի հիմքի վրա ստեղծված գրային համակարգ, որն սպասարկում է սլովակերեն լեզուն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ ժամանակներում սլովակերենի համար օգտագործվում էր Գլագոլիցա կոչվող գրային համակարգը, որը սակայն 13-րդ դարում փոխարինվում է Լատիներենի այբուբենի հիման վրա ստեղծված նոր գրային համակարգով։ Իսկ 14-15-րդ դարերում այս գրային համակարգում սկսվում են կիրառվել դիակրիտիկ նշաններ[1], որոնք հնարավորություն են տալիս համեմատաբար ճշգրտորեն արտահայտել սլովակերենի հնչյունային համակարգը։ Ժամանակակից սլովակերենի այբուբենում կիրառվում են չորս դիակրիտիկ նշաններ (ˇ, ´, ¨, ^) և երեք դիգրաֆ (dz, dž, ch)։
Այբուբենի տեսքը
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տառ | Ըստ ՄՀԱ | Հայերեն համարժեքը |
|---|---|---|
| A a | [a] | ա |
| Á á | [a:] | երկար ա |
| Ä ä | [æ] | է |
| B b | [b] | բ |
| C c | [ʦ] | ց |
| Č č | [ʧ] | չ |
| D d | [d] | դ |
| Ď ď | [ɟ] | փափուկ դ |
| Dz dz | [ʣ] | ձ |
| Dž dž | [ʤ] | ջ |
| E e | [ɛ] | է |
| É é | [ɛ:] | երկար է |
| F f | [f] | ֆ |
| G g | [g] | գ |
| H h | [ɦ] | հ |
| Ch ch | [x] | խ |
| I i | [ɪ] | ի |
| Í í | [i:] | երկար ի |
| J j | [j] | յ |
| K k | [k] | կ |
| L l | [l], [ḷ] | լ |
| Ĺ ĺ | [ḷ:] | փափուկ լի |
| Ľ ľ | [λ] | փափուկ լ |
| M m | [m] | մ |
| N n | [n] | ն |
| Ň ň | [ɲ] | փափուկ ն |
| O o | [o] | օ |
| Ó ó | [o:] | երկար օ |
| Ô ô | [u̯o] | յո |
| P p | [p] | պ |
| Q q | [k] | կվ |
| R r | [r], [ṛ] | ր |
| Ŕ ŕ | [ṛ:] | ռ |
| S s | [s] | ս |
| Š š | [ʃ] | շ |
| T t | [t] | տ |
| Ť ť | [c] | փափուկ տ |
| U u | [u] | ու |
| Ú ú | [u:] | երկար ու |
| V v | [v] | վ |
| W w | [v] | վ |
| X x | [ks] | կս |
| Y y | [ɪ] | ի |
| Ý ý | [i:] | երկար ի |
| Z z | [z] | զ |
| Ž ž | [ʒ] | ժ |
- B, F, M, P, R, V տառերից հետո I, Y, Í, Ý տառերը կարդացվում են միանման՝ բաղաձայնն առանց փափկացնելու։
- G, H, CH, K տառերից հետո չեն կարող գրվել I և Í տառերը (բացառությամբ փոխառյալ բառերի)։
- C, Č, Ď, DZ, DŽ, J, Ľ, Ň, S, Š, Ť, Z, Ž տառերից հետո չեն կարող գրվել Y և Ý տառերը։
- D, L, N, T տառերը E և I տառերից առաջ կարդացվում են որպես Ť, Ď, Ň, Ľ, և նրանց վրա դիակրիտիկ նշան չի դրվում։
- I հնչյունի և նրան հաջորդող ձայնավաորն արտասանվում են որպես երկբարբառ։
- Q, W, X տառերն օգտագործվում են միայն փոխառյալ բառերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nemcová E., Altmann G. The phoneme-grapheme relation in Slovak // Analyses of Script