Սիրվե փարոս
Տեսակ | փարոս |
---|---|
Վարչական միավոր | Սաարեմա |
Գտնվում է ափին | Ռիգայի ծոց և Բալթիկ ծով |
Երկիր | Էստոնիա |
Կառուցվել է | 1646 |
Սկսել է աշխատել | 1960 |
Բարձրություն | 52 մետր |
Լույսի բարձրություն | 53 մետր |
Լույսի հեռավորություն | 27 780 մետր |
Լույսի առանձնահատկություն | Fl W 15s |
ARLHS | EST013 |
Sõrve lighthouse Վիքիպահեստում |
Սիրվե փարոս (էստ․՝ Sõrve tuletorn), Էստոնիայի հնագույն փարոսներից մեկը։ Փարոսը 1646 թվականին կառուցել է դարբին Էբերտ-Դելինգսհաուզենը։ Ներկայիս շինությունը կառուցվել է 1960 թվականին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փարոսը նախապես կառուցված էր փայտից և գտնվում էր ծովի մակարդակից 34, 7մ բարձրության վրա[1]։ Տեղի սխալ ընտրության պատճառով փարոսը կարող էր խորտակվել, այդ պատճառով էլ այն քանդվեց ու տեղափոխվեց ավելի անվտանգ տեղ։
1807 թ. փայտե շինությունը փոխարինեցին քարով, իսկ փարոսի բարձրությունն ավելացրին մինչև 35 մ։
1850 թ. փարոսի բարձրությունը դարձվեց 36, 5 մ, իսկ փարոսի կողքին պասարկող անձնակազմի համար կառուցվեցին փայտե տնակներ։
1918 թ. պատերազմական գործողությունների ընթացքում փարոսը որոշակի ավերածությունների ենթարկվեց, սակայն շուտով ամբողջովին վերականգնվեց[2]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում փարոսը վնասվեց ու վերակառուցվեց միայն 1949 թ.։
1960 թ. քարե շինությունը փոխարինվեց երկաթբետոնե կառույցով, ինչի արդյունքում փարոսի բարձրությունը (ծովի մակարդակից) հասավ 48 մ-ի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԽՍՀՄ. Սիրվե փարոս». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Սիրվե փարոս». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.