Սիրվարդ Ղազանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրվարդ Ղազանջյան
Ծնվել է1944
Ադիս Աբեբա, Եթովպիա
Մասնագիտությունկոմպոզիտոր և երգչուհի

Սիրվարդ Ղազանջյան (1944, Ադիս Աբեբա, Եթովպիա), կոմպոզիտոր, երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Առաջին՝ «Ջարդ Հայաստանի» ստեղծագործությունը գրել է 16 տարեկանում, հրատարակել «Փյունիկ» ամսագրում։ Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (1968 թվական, Գրիգոր Եղիազարյանի դասարան), որպես ավարտական աշխատանք ներկայացրել է «Մուսա լեռան 40 օրը» սիմֆոնիկ պոեմը։ Ձայնը մշակել է Լոզանի կոնսերվատորիայում, ապա հանդես է եկել համերգներով։

Ղազանջյանի բազմաժանր սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններին բնորոշ է ծրագրայնությունը։ Գրելաոճում գերակշռում է դասականը, որի հիմքում ազգայինն է՝ հարմոնիաների թարմությամբ, թեմաների զարգացման հմտությամբ։ Հիշարժան են Ղազանջյանի «Հրաժեշտ», «Բացակայություն», «Վերադարձ» (Վահան Թեքեյանի խոսքերով) երգերը, «Սիրո երգեր»-ի (Ռայներ Մարիա Ռիլկեի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի և ուրիշների խոսքերով), «Հայրենիքիս» դաշնամուրային պիեսների (Մեծ եղեռնի 60-ամյակին, Վիոտտիի անվան միջազգային մրցույթի մրցանակ, Իտալիա) շարքերը, «Յոթ սաղմոսը», դաշնամուրային տրիոն, երգեհոնի և 2 ջութակի տրիոն, կվարտետը, ֆլեյտայի սոնատը և այլ երկեր։

ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր (2012 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։