Սիրիր կրկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրիր կրկին
անգլ.՝ Love Again
Երկիր ԱՄՆ
Ժանրվեպի էկրանավորում և ռոմանտիկ կատակերգություն[1]
ՀիմքText for You?
Թվականմայիսի 12, 2023, մայիսի 25, 2023[2] և հունիսի 7, 2023
Լեզուանգլերեն
ՌեժիսորJames C. Strouse?
ՊրոդյուսերԲեզիլ Իվանիկ
Սցենարի հեղինակJames C. Strouse?
ԴերակատարներՊրիանկա Չոպրա, Սեմ Հյուեն, Սելին Դիոն, Ռասել Թովի, Steve Oram?, Օմիդ Ջալիլի, Lydia West?, Arinze Kene?, Սելիա Իմրի, Նիք Ջոնաս և Sofia Barclay?
ՕպերատորԷնդրյու Դան
ԵրաժշտությունՔիգեն ԴեՎիթ
Տևողություն104 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Սիրիր կրկին» (անգլ.՝ Love Again), ռեժիսոր Ջեյմս Սթրոուզի գեղարվեստական ֆիլմը։ Գերմանական «SMS für Dich» ֆիլմի անգլալեզու ռեմեյքը, որն ստեղծվել է Սոֆի Քրամերի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում են Պրիանկա Չոպրան, Սեմ Հյուենը և Սելին Դիոնը, որն առաջին անգամ է հանդես գալիս կինոյում։

Ֆիլմի պրեմիրեան կայացել է 2023 թվականի մայիսի 12-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրա Ռեյը վերապրում է իր փեսացուի մահը և մի շարք ռոմանտիկ SMS հաղորդագրություններ է ուղարկում իր նախկին փեսացուի հին բջջային հեռախոսահամարին... անտեղյակ լինելով, որ համարն այժմ պատկանում է Ռոբ Բյորնսին։ Լրագրող Ռոբը հիացած է այս անձնական տեքստերի ազնվությամբ։ Երբ նրան հանձնարարվում է էսսե գրել մեգաաստղ Սելին Դիոնի մասին, նա դիմում է վերջինիս օգնությանը պարզելու համար, թե ինչպես անձամբ հանդիպի Միրային և շահի նրա սիրտը[3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ Ջեյմս Սթրոուզը պետք է դառնա «Text for You» աշխատանքային անվանումով ֆիլմի ռեժիսորը, որը կլինի գերմանական «SMS für Dich» ֆիլմի անգլալեզու ռեմեյքը, իսկ դրա արտադրությամբ զբաղվելու է Screen Gems կինոընկերությունը[3][5]։ 2020 թվականի հոկտեմբերին ֆիլմի դերասանական կազմին միացել են Պրիանկա Չոպրան, Սեմ Հյուենը և Սելին Դիոնը[6]։ 2020 թվականի նոյեմբերին դերասանական կազմին միացել են Ռասել Թովին, Սթիվ Օրամը, Օմիդ Ջալիլին, Սոֆիա Բարքլեյը, Լիդիա Ուեսթը, Արինզե Քենեն և Սելիա Իմրին[7]։

Նկարահանումները սկսվել են 2020 թվականի հոկտեմբերին և ավարտվել 2021 թվականի սկզբին։ Սկզբում նկարահանումները տեղի են ունեցել Լոնդոնում, որից հետո արտադրությունը տեղափոխվել է ԱՄՆ[8]։

2020 թվականի ապրիլին ֆիլմն ստացել է «It’s All Coming Back to Me» անվանումը՝ ի պատիվ «It’s All Coming Back to Me Now» երգի, որը Դիոնը կատարել է 1996 թվականի իր առաջին Falling into You ալբոմում[9]։ 2022 թվականին այն անվանափոխվել է և ստացել «Love Again» անվանումը[10]։

Just for Variety փոդքասթի էպիզոդներից մեկում Սեմ Հյուենը ասել է, որ Դիոնը ֆիլմի համար նոր երգ է ձայնագրել[11].

Ֆիլմի պրեմիերան կայացել 2023 թվականի մայիսի 12-ին[10]։ Ի սկզբանե այն նշանակված է եղել 2023 թվականի փետրվարի 10-ին[9].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  2. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  3. 3,0 3,1 Wiseman, Andreas (2019 թ․ ապրիլի 29). «'Text For You': Screen Gems Sets Jim Strouse To Direct Rom-Com Redo Of German Box Office Hit, Basil Iwanyk To Produce». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. «Сэм Хьюэн необычным образом влюбляется в Приянку Чопру в трейлере фильма «Снова любовь»». www.kinoafisha.info (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
  5. «Love Again». Writers Guild of America West. 2021 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  6. N'Duka, Amanda (2020 թ․ հոկտեմբերի 27). «Sam Heughan, Priyanka Chopra Jonas, Music Icon Celine Dion To Star In Romantic Drama For Screen Gems». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. Wiseman, Andreas (2020 թ․ նոյեմբերի 19). «'Text For You': Russell Tovey, Omid Djalili, Arinze Kene & Celia Imrie Among Cast To Join Priyanka Chopra Jonas, Sam Heughan & Celine Dion». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. Levine, Nick (2020 թ․ նոյեմբերի 20). «Casting News: Russell Tovey Joins Priyanka Chopra Jonas and Sam Heughan in Romantic Movie 'Text for You'». BBC America. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  9. 9,0 9,1 Chapman, Wilson (2022 թ․ ապրիլի 19). «Celine Dion Romantic Drama 'It's All Coming Back to Me' Sets Release for February 2023». Variety. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
  10. 10,0 10,1 Remley, Hilary (2022 թ․ նոյեմբերի 2). «Sam Heughan & Priyanka Chopra Jonas Rom-Com Love Again Sets New Release Date». Collider. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
  11. Malkin, Marc (2022 թ․ մարտի 16). «Oscars: Jason Momoa, Josh Brolin in Final Talks to Present 8 Craft Awards for Pre-Ceremony Taping (EXCLUSIVE)». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.